Բայրամովը պնդում է` խաղաղության համաձայնագրի ստորագրման համար 2 պայման պետք է կատարվի

Ապր 12, 2025

«ՀՀ Սահմանադրության մեջ ոչինչ չկա այն մասին, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է»,- Անթալիայում Բաքվի և Թբիլիսիի գործընկերների հետ պանելային քննարկման ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Ընդհակառակը` մենք մեր մտահոգություններն ունենք Ադրբեջանի Սահմանադրության հետ կապված, բայց անընդհատ չենք բարձրացնում այդ հարցը, որովհետև համաձայնագրի տեքստում ունենք կոնկրետ դրույթ, որում ասվում է, որ կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներքին օրենսդրությունը՝ սույն համաձայնագիրը չկատարելն արդարացնելու համար»։

ՀՀ արտգործնախարարը հավելել է, որ բոլոր հարցերին պատասխանելու, բոլոր հնարավոր խոչընդոտներն ու մտահոգությունները հաղթահարելու ամենակարճ ճանապարհը խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է:

Բայրամովը կրկնել է Բաքվի դիրքորոշումը` խաղաղության համաձայնագրի ստորագրման համար 2 պայման պետք է կատարվի` լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբն ու փոխվի ՀՀ Սահմանադրությունը, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։

Նմանատիպ նյութեր

Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչները կրկին ճանապարհ են փակել

Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչները կրկին ճանապարհ են փակել

Այսօր՝ ապրիլի 22-ի վաղ առավոտից Կոտայքի մարզի Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները փակել են Երեւան մտնող մայրուղին։ Նրանք պահանջում են որ թիվ 25 և  թիվ 59 երթուղու ավտոբուսները հասնեն մինչեւ իրենց գյուղ՝ Պռոշյան և Քասախ: Հիշեցնենք, որ վերջին անգամ այս համայնքների...

ՔՊ-ականները ցանկացել են «ԱՆԻՖ»-ի և այլ գործերով «հարցաքննել» Ավինյանին․ «Ժողովուրդ»

ՔՊ-ականները ցանկացել են «ԱՆԻՖ»-ի և այլ գործերով «հարցաքննել» Ավինյանին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ ՔՊ խմբակցությունը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին Ազգային Ժողով էր հրավիրել՝ դռնփակ նիստի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով ՔՊ-ականները դիմել են Ավինյանին՝ պահանջելով գալ ու բացատրություն տալ տրանսպորտի գնի չվճարման...

Անշարժ գույքի շուկայում նկատվող վտանգավոր միտումները. «Փաստ»

Անշարժ գույքի շուկայում նկատվող վտանգավոր միտումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին տարիներին Հայաստանի անշարժ գույքի շուկան գտնվում է դինամիկ զարգացման փուլում։ Երևանում և նրա մերձակա տարածքներում նկատվում է շինարարական բում, գներն աննախադեպ աճում են, իսկ պահանջարկը՝ թե՛ ներհայաստանյան, թե՛ արտաքին, չի նվազում։...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈՒՂԻՂ | Տրանսպորտի թանկացումը չեղարկելու հարցը՝ Երևանի ավագանու օրակարգում

Երևանի ավագանին նիստ է անում, օրակարգում 25 հարց է, որից զեկուցվում է ընդամենը 2-ը։ Հարցերի թվում է Երևանում հասարակական տրանսպորտի թանկացումը չեղարկելու մասին «Մայր Հայաստան» խմբակցության նախագիծը։ Օրակարգը՝ այստեղ։...

Ծանր հանցագործությունների թիվն աճել է. «Ժողովուրդ»

Ծանր հանցագործությունների թիվն աճել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետությունում ամեն լուսաբաց սկսվում է սպանությամբ, դանակահարությամբ, խուլիգանությամբ, ավազակային հարձակման դեպքերով եւ հանցանքի վերաբերյալ այլ լուրերով։ Գլխավոր դատախազն օրերս Ազգային ժողովում պետք է ներկայացնի...