Բարեկամավանի միջնակարգ դպրոցն ունի 1 առաջին դասարանցի, 12-րդ դասարանում աշակերտ չկա. Ոսկան Սարգսյան

1 Սեպտեմբերի, 2025

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.

«Բարեկամավանի միջնակարգ դպրոցն ունի 1 առաջին դասարանցի, 12-րդ դասարանում աշակերտ չկա։

Նոյեմբերյան համայնքի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղի Մայիս Ղարաքեշիշյանի անվան միջնակարգ դպրոցն այս ուսումնական տարում ունի 15 աշակերտ։ Դպրոցի երկարամյա տնօրեն Աստղիկ Ազատյանը հայտնեց, որ առաջին դասարանում կա մեկ աշակերտ, ավարտական ՝ 12-րդ դասարանում աշակերտ չկա, քանի որ Արցախից բռնագաղթած, Բարեկամավանում հաստատված ընտանիքը տուն է գնել Բերդավանում, այս ընտանիքի զավակն այնտեղ է դպրոցն ավարտելու։

Բարեկամավանի դպրոցի 1-ին, 5-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում կա մեկական աշակերտ։ Դպրոցի տնօրենը հայտնեց՝ պարզ չէ, թե ինչպես է լուծվելու ձմռանը դպրոցի ջեռուցման խնդիրը, քանզի վառելափայտ վաճառողները խորանարդ մետրը 28 հազար դրամով են ծախում։ Ա․Ազատյանն ասաց, որ ամռանը, երբ ինքը արձակուրդում է եղել, Տավուշի մարզպետարանն ինչ-որ ծրագրով Բարեկամավանի դպրոցում արևային կայան է տեղադրել, սակայն պարզ չէ այդ կայանի հզորությունը, այն ինչքանո՞վ կարող է ապահովել դպրոցի ջեռուցումը»։

Նմանատիպ նյութեր

Սարդարապատի երեք բնակչի մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Սարդարապատի երեք բնակչի մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սարդարապատ գյուղի երեք բնակիչ ապօրինի պահում են զենք-զինամթերք։ Տեղեկությունը ստուգվեց, հիմնավորվեց և Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական...

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

ՀՀ պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ կհատկացվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Գումարի մեծ մասը՝ 40 մլն 544 հազար դրամը, նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումներին, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝...

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արթուր Ղամբարյանը։ Նա, մասնավորապես, նշել է....

Կապրենք՝ կտեսնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին 

  «Այդ տվյալների և կանխատեսումների վերաբերյալ կապրենք՝ կտեսնենք։ Եվ, ինչպես նախկինում ասել եմ և նոր էլ կառավարության նիստում ասացի, մեր հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է և մեր անկախության, ինքնիշխանության...

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին...