Բանակցային գործընթացը հարթ չի ընթացել. սկզբում ՀՀ-ն ցանկանում էր խաղաղության համաձայնագրի մեջ ներառել Ղարաբաղի մասին դրույթը․ Ալիև

9 Օգոստոսի, 2025

Բանակցային գործընթացն այնքան էլ հարթ չի ընթացել։ Հիմնական պատճառն այն էր, որ այն ժամանակ Հայաստանը ցանկանում էր խաղաղության համաձայնագրի մեջ ներառել Ղարաբաղի մասին դրույթը։ ԱՄՆ կատարած այցի արդյունքներով ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Այնուամենայնիվ, սա մի հարց է, որը չի համապատասխանում որևէ տրամաբանության: Դա իրավական կամ քաղաքական հիմք չունեցող հարց է։ Մենք փորձել ենք հայկական կողմին բացատրել, որ դա մեր ներքին հարցն է, և միջպետական համաձայնագրում որևէ երկրի ներքին հարց չի կարող ներառվել։

Չնայած դրան, Հայաստանը համառորեն չէր ցանկանում նահանջել իր դիրքերից։ Դրանից հետո ԵՄ Խորհրդի նախագահի նախաձեռնությամբ տեղի ունեցան բրյուսելյան հանդիպումներ։ Բայց կրկին, հիմնական հիմնարար հարցը թույլ չտվեց կողմերին համաձայնության գալ այս հարցի շուրջ: Միայն 2023 թվականի հակաահաբեկչական գործողությունից հետո Հայաստանն արդեն ստիպված էր հաշտվել իրողությունների հետ։ Դրանից հետո սկսվեց ակտիվ բանակցային գործընթաց։ Եվ արդեն մի քանի ամիս կողմերը հայտարարում են, որ խաղաղության համաձայնագրի բոլոր հոդվածներն արդեն համաձայնեցված են։ Սա շատ կարևոր պատմական հարց է Հարավային Կովկասի համար»,-ասել է Ալիևը։

Նմանատիպ նյութեր

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք վերահսկում ենք այն։ Երեկ երեկոյան մենք ոչնչացրեցինք 28 նավ։ Մենք վերահսկում ենք նեղուցը, նրանք ոչինչ չեն ստանում։ Եվ մենք ոչնչացրեցինք նավերը։ Հիմա, երբ Հորմուզի նեղուցը...

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են նորածին երեխային առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկայում) գրանցել նաև առցանց։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի...

Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժած

Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժած

Քուչակ-Ապարան ճանապարահատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 10 տուժած: Նրանցից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը` միջին և թեթև ծանրության: Բոլորը տուժածները ստանում են...

Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան

Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին: Փորձ է արվում ճնշել բոլոր հնարավոր այն օջախները, որոնք որևէ ձևով կարող են իրեն դիմադրություն ցույց տալ: Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ...

Ռուսական բազան կհեռացվի՞․ «Կարճ ասած»

  2025 թվականի օգոստոսին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ շատ լավ հանդիպում է ունեցել․ թեման հիմնականում Ուկրաինան էր։ Անցել է 1 տարի այդ «լավ» հանդիպումից,...