Բաքվի բանտում պահվող Լյուվիգ Մկրտչյանը կնոջ հետ վերջին անգամ խոսել է հունիսի 19-ին. Փաստաբանը դիմել է Ալիևին

27 Հուլիսի, 2026

Բաքվի բանտում պահվող Լյուդվիգ Մկրտչյանն ավելի քան մեկ ամսի չի զանգել կնոջը։ Այս մասին ահազանգում է  Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբան «Հայ որբերի օգնության» ընկերության (SOAR) ղեկավար Լուսիանա Մինասյանը։

Սոցիալական ցանցերի իր էջերում փաստաբանը մանրամասնում է, որ Լյուդվիգ Մկրտչյանի կինը՝ Հրանուշ Շահբազյանը վերջին անգամ ամուսնու ձայնը լսել է հունիսի 19-ին։ Այդ ժամանակ ռազմագերին հայտնել է, որ իրեն թույլ է զգում, ընկել է։

«Նրան ուղարկել են սրտաբանական հետազոտության… և հետո՝ ոչինչ։ Ոչ մի ախտորոշում։ Ոչ մի բացատրություն։ Եվ դրանից հետո՝ լիակատար լռություն։ Նա 56-ամյա տղամարդն արդեն վեց տարի է՝ Բաքվի բանտում է»,-գրել է փաստաբանն ու նշել, որ վերջին բժշկական հետազոտություններն ահազանգում են վտանգի մասին։

Լուսիանա Մինասյանի խոսքով, նրա իրավիճակը գնալով վատացել է, նրա ընտանիքը անորոշության մեջ է, ոչ մի զանգ չկա։

«Մի զանգը չի ազատ նրան, չի բուժի նրան, բայց դա հնարավորություն կտա կնոջը լսել, արդյոք իր ամուսինը ո՞ղջ է, գիտակցություն ունի՞։ Դա առնվազն մարդկային արժանապատվություն է»,-մանրամասնել է նա։

Փաստաբանը հրապարակային կերպով դիմել է Ադրբեջանի իշխանություններին, Ադրբեջանի նախագահին՝ խնդրելով թույլ տալ, որ Լյուդվիգ Մկրտչյանն անհապաղ զանգի կնոջը։

«Էլ ոչ մի լռություն, ոչ մի անորոշություն, մեկ զանգ, հիմա»,-գրել է Լուսիանա Մինասյանը։

Նմանատիպ նյութեր

Իսպանիայի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են

Իսպանիայի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են

Իսպանիայի մի շարք քաղաքներում մարդիկ փողոց են դուրս եկել՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Մադրիդի մերձակայքում երկու գնացքների բախման համար մեղավորներին։ Ցուցարարները վանկարկել են՝ «Մարդասպաննե՛ր»։ Իսպանիայում գնացքների վթարի դեմ բողոքի ցույցերի ժամանակ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԱԺ-ն ընտրում է հաշվեքննիչ պալատի, ՏՄՊՊՀ և ԿԲ խորհրդի անդամների

Տեղի է ունենում ԱԺ քառօրյան։ Օրակարգում 12 հարց է, որից 9-ը քննարկվել-քվեարկվել է։ Այժմ պատգամավորներն ընտրում են հաշվեքննիչ պալատի, ՏՄՊՊՀ և ԿԲ խորհրդի անդամների։ Օրակարգը՝ այստեղ։  Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ»

Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուս ժողովրդի հասցեին սխալ հայտարարություն արած եւ ՌԴ դեսպանության ու Մարիա Զախարովայի արձագանքին արժանացած Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին հնարավոր է «մատաղ անեն»՝ հայ-ռուսական հարաբերությունները փոքր-ինչ շտկելու հույսով։ Հիշեցնենք․ մի...

Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները․ «Փաստ»

Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. « Տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններն անցան բացառապես լարված, անհավասար և աննախադեպ ճնշումներով ուղեկցվող միջավայրում։ Իշխանության կողմից գործադրվող տոտալ ճնշումների, թիրախային կալանավորումների, վարչական ռեսուրսի անդադար...

Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է. «Հրապարակ»

Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը, մեր տեղեկություններով, վերջին շաբաթներին վատթարացել է: Նա չէր մասնակցում Հոկտեմբերի 27-ի հիշատակի արարողությանը հուշարձանի մոտ ծաղիկներ խոնարհելուն, նաեւ չեղարկել է վերջին շրջանի մի շարք...