Բաքուն սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին․ Ամիրբեկով

12 Օգոստոսի, 2025

Վաշինգտոնում փաստաթղթի ստորագրումը հաստատում է Ադրբեջանի խաղաղության օրակարգը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման մասին դրույթը ճանաչում է, որ համաձայնագրի ստորագրման և վավերացման համար անհրաժեշտ են հետագա գործողություններ, այսինքն՝ համաձայնագրի ստորագրումն ապահովելու համար Բաքուն ակնկալում է, որ Հայաստանի Սահմանադրությունում կկատարվեն փոփոխություններ՝ Ադրբեջանի նկատմամբ դեռևս գոյություն ունեցող տարածքային պահանջները վերացնելու համար»,- նշել է դիվանագետը։

Ամիրբեկովի խոսքով՝ համատեղ հռչակագրի հիմնական դրույթներից մեկը երկու երկրների միջև տրանսպորտային և հաղորդակցման կապերի ապաշրջափակման պարտավորությունն է, մասնավորապես՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովման անհրաժեշտությունը։ Ինչպես հայտնի է, համաձայնագրի շրջանակներում Միացյալ Նահանգները կօգնի կառուցել «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» (TRIPP) տարանցիկ միջանցքը։

«Իսկ TRIPP-ը հաղորդակցության ԱՄՆ հատուկ նախագիծ է, որը պետք է իրականացվի Հայաստանի տարածքում՝ Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար»,- նշել է Ամիրբեկովը։

«Նաև Մինսկի խմբի և դրան առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ ԵԱՀԿ գործող նախագահին ուղղված համատեղ կոչը ևս մեկ կարևոր քայլ է խաղաղության և կարգավորման հիմնական խոչընդոտներից մեկի վերացման ուղղությամբ»,- ասել է Ամիրբեկովը։

Նմանատիպ նյութեր

Քոչարյանին մեկուսացնելով՝ փորձում են չեզոքացնել սպասվող ծրագրերի հակազդեցությունը․ Խաչատրյան 

«Այդ արտահայտությունը, որ «մինչև վերջին կոշիկը վերցնելու եմ», խոսում է իրենց, այսպես ասած, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ իրավական մտքի նշաձողի մասին։ Այսինքն՝ կոշիկի մակարդակից երբեք իրենց նշաձողը վերև չի եղել, և այս ութ տարիներին հենց...

Թրամփն ու Զելենսկին հանդիպել են Նյու Յորքում

Թրամփն ու Զելենսկին հանդիպել են Նյու Յորքում

Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ Թրամփի և ամերիկյան պատվիրակության հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ուկրաինային «հակաօդային պաշտպանության ձմեռային փաթեթի» փոխանցումը, որի մեջ, ըստ ենթադրությունների, կներառվեն Patriot համակարգերի հրթիռներ, ինչպես նաև «հնարավոր...

Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են հնչել

Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են հնչել

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, մարտաֆիլմ հիշեցնող հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններն են ստացվել, որ Դավթաշենի խճուղուց դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ «Մետալ բազա» ընկերության հարևանությամբ գտնվող տարածքում,...

Կառավարությունը հարկային արտոնություն է տալիս Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին. «Aysor.am»

Կառավարությունը հարկային արտոնություն է տալիս Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին. «Aysor.am»

Կառավարությունը 270․7 մլն դրամի հարկային արտոնություն է տալիս ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին: Այս հարցն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում: Գրում է «Aysor.am»-ը: Ըստ Կառավարության հիմնավորման՝...

ԹՐԻՓՓ-ի հարցով Կառավարության ներկայացուցիչը ԱԺ-ում կլինի Արարատ Միրզոյանը

ԹՐԻՓՓ-ի հարցով Կառավարության ներկայացուցիչը ԱԺ-ում կլինի Արարատ Միրզոյանը

Փոխվարչապետի N 930-Ա որոշմամբ՝ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին...