Բաքուն պատրաստ չէ ո’չ ստորագրելու, ոչ էլ կյանքի կոչելու որևէ խաղաղության համաձայնագիր․ Արմեն Գևորգյան

7 Ապրիլի, 2025

Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում ԵԽԽՎ Բյուրոյի և մշտական հանձնաժողովի գործունեության հաշվետվության ժամանակ․

«Հարգելի’ գործընկերներ,

Մեկ ամիս է անցել այն պահից, ինչ Հայաստանը և Ադրբեջանը հայտարարեցին այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին: Միջազգային հանրության կողմից այս լուրն ընդունվեց «կառուցողական խանդավառությամբ»՝ չնայած այն հանգամանքին, որ հայ հասարակությունը դեռ չի տեսել պայմանագրի տեքստը, որն այդպես էլ հրապարակված չէ:

Պայմանագիրը դեռ չի ստորագրվել:

Հայաստանում շատերն այժմ այդ գաղտնի «խաղաղության պայմանագիրն» ընկալում են որպես մի բան, որը մեզ հեռացնում է իրական խաղաղությունից: Ապագայի հանդեպ վստահություն ստեղծելու փոխարեն ընթացիկ բանակցությունները խոր անվստահություն են առաջացրել: Խաղաղության գաղափարն ինքնին խեղաթյուրվում է, և շատ հայեր ցավալի երկընտրանքի առաջ են կանգնած՝ ընդունել այն որպես նոր դարաշրջանի մեկնա՞րկ, թե՞ որպես վերջնական պարտության խորհրդանիշ:

Համոզված եմ՝ կհամաձայնեք, որ ցանկացած համաձայնագրի արժեք ոչ միայն այն ստորագրելու, այլև հստակ երաշխիքների և արդյունավետ իրագործման մեխանիզմների առկայության մեջ է: Երկարատև խաղաղությունը պահանջում է զսպումների և հավասարակշռության ամուր համակարգեր, հատկապես՝ փխրուն տարածաշրջանային համատեքստերում: Մեր դեպքում այդպիսի մեխանիզմները լիովին բացակայում են:

Բացի այդ, բանակցությունների ընթացքում ի սկզբանե արդարադատության և էսկալացիայի նվազեցման խթանմանը միտված միջոցներն այժմ բացառված են, և Ադրբեջանը ցույց տվեց, թե ինչպես են հեշտությամբ անտեսվում եվրոպական զսպման մոտեցումները:

Հարգելի’ գործընկերներ,

Թույլ տվեք մեկ անգամ ևս ձեր ուշադրությունը հրավիրել Բաքվում հայ գերիների նկատմամբ ներկայումս տեղի ունեցող խայտառակ դատավարությունների վրա: Դրանք շարունակելը հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ ո’չ ստորագրելու,  ոչ էլ իրականում կյանքի կոչելու որևէ խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ: Մենք չպետք է մոռանանք՝ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ համաձայնությունները պահպանելու պատմություն չունեն, ոչ էլ՝ այդպիսի պատմություն կառուցելու մտադրություն: Նրանց նպատակը խաղաղ գոյակցությունը չէ, այլ «պատմական հնարավորության» օգտագործումը՝ վերջնականապես լուծելու այն, ինչ նրանք դեռ անվանում են «հայկական հարց»:

Պարոն Նախագահ,

Մենք իրավացիորեն մշտապես ​​ուշադրություն ենք դարձնում Գազայում տիրող իրավիճակին։ Այդուհանդերձ շարունակում ենք անտեսել Արցախում (Լեռնային Ղարաբաղում) հայկական ժառանգության միտումնավոր ոչնչացումը: Նման աղետները կանխելու համար ստեղծված միջազգային մեխանիզմներն ու ինստիտուտները պարզապես չեն գործում։ Ադրբեջանը շարունակում է խախտել և անտեսել միջազգային դատարանների վճիռները, մինչդեռ միջազգային կազմակերպությունները տագնապալի անտարբերություն են ցուցաբերում հայերի՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու հիմնարար իրավունքների նկատմամբ։

Միջազգային հանրության, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի լռությունն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի բացահայտ խախտումների շուրջ, վկայում է կանոնների վրա հիմնված միջազգային կարգի փլուզման մասին»։

Նմանատիպ նյութեր

Աբովյանի կամրջի մոտ մեքենաներ են բախվել. տուժածներ կան

Աբովյանի կամրջի մոտ մեքենաներ են բախվել. տուժածներ կան

Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին, Աբովյանի կամրջի մոտ, բախվել են 27-ամյա Արտյոմ Ա․-ի վարած «Mercedes C350» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 32-ամյա Հովիկ Ք․-ի վարած «Opel...

Ովքե՞ր են Փաշինյանի հետ մեկնել Ֆրանսիա․ հայտնի է պատվիրակության կազմը և ծախսերի աղբյուրը. «Արմլուր»

Ովքե՞ր են Փաշինյանի հետ մեկնել Ֆրանսիա․ հայտնի է պատվիրակության կազմը և ծախսերի աղբյուրը. «Արմլուր»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 9-10-ը աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզ։ ՀՀ վարչապետի N 891-Ա որոշմամբ հաստատվել է Ֆրանսիա մեկնող կառավարական պատվիրակության կազմը, ինչպես նաև գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորման աղբյուրները։...

Էդիկ Մինասյանը տնային կալանքից ազատ է արձակվել

Էդիկ Մինասյանը տնային կալանքից ազատ է արձակվել

ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի եղբայրը՝ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանը, տնային կալանքից ազատ է արձակվել։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, այսօր նախնական դատալսումների ընթացքում քննության առնելով...

Սյունիքը և Հորմուզը. աշխարհագրական առավելության վերածումը աշխարհաքաղաքական ազդեցության. փորձագետ

Սյունիքը և Հորմուզը. աշխարհագրական առավելության վերածումը աշխարհաքաղաքական ազդեցության. փորձագետ

Սյունիքի նշանակությունը Հայաստանի համար չի սահմանափակվում նրա սահմանային դիրքով։ Մարզի ռազմավարական արժեքը պայմանավորված է նրանով, որ այն գտնվում է մի քանի հաղորդակցային ուղղությունների հատման և փոխկապակցման գոտում։ Մի կողմից՝ Սյունիքը Հայաստանի անմիջական կապն է Իրանի...

Փաշինյանը չի անցկացնի Եվրամիությանը միանալու վերաբերյալ հանրաքվե, քանի որ վախենում է պարտվելուց․ Զատուլին

Փաշինյանը չի անցկացնի Եվրամիությանը միանալու վերաբերյալ հանրաքվե, քանի որ վախենում է պարտվելուց․ Զատուլին

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը NSN-ի հետ զրուցել է Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների մեղմացման հնարավորության մասին։  Նա նշել է, որ դա տեղի չի ունենա, քանի դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մնում է...