Ծիծաղելի է ամուսնուս վերագրել այն գույքը, որտեղ ես անցկացրել եմ իմ մանկությունը. Արմեն Գևորգյանի կին

3 Հունիսի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը սոցցանցում անդրադարձել է իր գործով նախաքննության ավարտին՝ նշելով, որ իրավապահ համակարգին այդպես էլ չի հաջողվել փաստացիորեն կապել իր դեմ ներկայացված մեղադրանքները կոնկրետ հանցավոր իրադարձությունների հետ։

«Այսօր տարածվեց հաղորդագրություն` դեռևս 2021 թվականի մայիսին ինձ ներկայացված մեղադրանքի մասով հարուցված քրեական գործի նախաքննության ավարտի մասին։ Ամբողջությամբ քաղաքական իմաստ ունեցող այս գործի մասին արդեն խոսվել է։ Այնուամենայնիվ, որոնեցին երկար, մանրակրկիտ, բայց այդպես էլ չկարողացան փաստացիորեն կապել մեղադրանքները կոնկրետ հանցավոր իրադարձությունների հետ, որոնք պարզապես բացակայում են։ Արդյունքում՝ ունեն ենթադրություններ, բայց՝ առանց փաստերի։ Այնտեղ, որտեղ կան փաստեր, բացակայում է դրանց իրատեսական բացատրությունը։

Իրավապահ համակարգի՝ իմ ընտանիքի և կնոջս հարազատների ունեցվածքի դեմ տարվող յոթ տարիների պայքարը հիշեցնում է հայտնի Դոն Կիխոտի պայքարը հողմաղացների դեմ։ Բայց նրա պայքարում կար խորքային իմաստ, իսկ մեր իրավապահների դեպքում այն դարձավ ընդամենը «հեղափոխական արդարադատության» մարմնավորումը, որը որևէ կապ չունի ո՛չ արդարության, ո՛չ իրավունքի գերակայության հետ։

Օրինակ, արդար և բարոյական չէ որպես իմ սեփականություն ներկայացնել այն ունեցվածքը, որն իրականում պատկանել է և պատկանում է կնոջս հարազատներին՝ համարելով նրանց անցյալ և կենսագրություն չունեցող անձինք։ Թելման և Վալերի Սահակյանները Հայաստանի և Ռուսաստանի խորհրդային և ժամանակակից շրջանների հայտնի բիզնես դինաստիայի հիմնական ներկայացուցիչներն են, նրանք ակտիվորեն զբաղվել են տնտեսական և ձեռնարկատիրական գործունեությամբ դեռևս այն ժամանակ, երբ ես դպրոց էի գնում։

Միամտություն կլինի կարծել, թե այս պայքարում քննիչներն ու դատախազները ղեկավարվել են իրենց իդեալներով ու երազանքներով, կամ չեն իմացել վերը նշված հանգամանքների մասին։ Համոզված եմ, որ մերօրյա Դոն Կիխոտը Սանչոյին անպայման կասեր. պարտավոր ես գիտակցել, որ անձնական և խորապես բարոյական պատասխանատվություն ես կրում, անգամ՝ «այլոց կողմից ընդունված» քո որոշումների համար։

Առայժմ այսքանը»,– գրել է Արմեն Գեւորգյանը։

Նախաքննության ավարտի մասին ՀԿԿ տարածած հայտարարությանն անդրադարձել է նաեւ Արմեն Գեւորգյանի կինը՝ Թամարա Գեւորգյանը։

«Շնորհակալ եմ իմ ամուսնուն՝ Արմեն Գեւորգյանին, որ այսքան տարի բարձր է պահել  իմ  գերդաստանի պատիվը։ Նա միշտ արժանավույն գնահատել է իմ հարազատների՝ մասնավորապես իմ պապերի՝ Թելման Սահակյանի և նրա եղբոր Վալերի Սահակյանի, Սերգեյ Թովմասի Հախվերդյանի ներդրումը սովետական և անկախ Հայաստանի տնտեսության մեջ։

Հպարտ եմ, որ իմ պապերը կարողացել են ստեղծել այնքան բարիք, որ ինձ եւ իմ ընտանիքի անդամներին ապահովել են արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքով։ Թելման Արտաշեսի Սահակյանի մասին չեմ մանրամասնում, քանի որ Հայաստանում նրան շատերը ճանաչում են (Սովետաշենի տրիկոտաժի միավորման երկարամյա գլխավոր տնօրեն, Հայ տեքստիլ տորգի 10–ամյա կառավարիչ, հետագայում նաեւ համասեփականատեր, ինչպես նաեւ մինչեւ 2015 թվականը իրականացրել է տարբեր ձերնարկատիրական ծրագրեր), իսկ Վալերի Արտաշեսի Սահակյանի մասին կարող եք ծանոթանալ  հետեւյալ հղումով՝ https://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%B0%D0%B0%D0%BA%D1%8F%D0%BD,_%D0%92%D0%B0%D0%BB%D0%B5%D1%80%D0%B8%D0%B9_%D0%90%D1%80%D1%82%D0%B0%D1%88%D0%B5%D1%81%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87 ։

Խիստ վիրավորական է, երբ նմանատիպ մարդկանց անցյալը անտեսվում է, քաղաքական նկատառումներից ելնելով եւ իմ ամուսնուն՝ Արմեն Գեւորգյանին վարկաբեկելու համար։ Ծիծաղելի է վերագրել իմ ամուսնուն նաև այն գույքերը, որտեղ ես անցկացրել եմ իմ մանկությունը և դպրոցական տարիները։

Ականատես ենք fake (շինծու) քրեական հետապնդման վառ օրինակին։

Աստված իմ պապերի հոգիները լույսերի մեջ պահի»,– գրել է Թամարա Գեւորգյանը։

Նմանատիպ նյութեր

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը․ «Հայաստան» դաշինք

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ դաշինքի անդամ Արթուր Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման վերաբերյալ․ «Կեսգիշերին՝  հակակոռուպցիոն դատարանի «հայտնի» դատավորը, չունենալով որեւէ փաստական տվյալ, որեւէ հիմք,կալանավորեց դաշինքի անդամ Արթուր Օհանյանին մեկ...

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հոկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ, 5-7-ին` երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...

Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»

Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է. Գրել էինք, որ Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի բնակիչ, հանգուցյալ Սայադ Աղամյանի առանձնատունը Ռուսաստանում ապրող նրա որդու կողմից ժառանգություն ստանալու գործընթացի ժամանակ խնդիրներ են առաջացել, նրան հայտնել են, որ անշարժ գույքի...

Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»․ «Փաստ»

Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում սոցիալական ոլորտի ընդհանուր պատկերը մռայլ է, իսկ քաղաքացիների իրական վիճակը՝ ծանր և մշտական անհանգստության ներքո։ Առկա անարդարության զգացողությունն ու ամենօրյա կյանքի շարունակական թանկացումը հանգեցրել են բարդ իրավիճակի։ Որպես կանոն՝...

Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. պարզվել է նրա ինքնությունը

Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. պարզվել է նրա ինքնությունը

Հոկտեմբերի 1-ին Մասիս քաղաքում ծառայություն իրականացնող պարեկները ստացել են տեղեկություն, որ հարսանեկան արարողության մեկնող շարասյան մեջ «Ֆորդ Մուստանգ» մակնիշի մեքենայի վարորդը կրակոցներ է արձակել։ Ժամը 13․30-ի սահմաններում Հայանիստ գյուղում պարեկները կանգնեցրել են...