Բաքվում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի օգտին կայացրած որոշման հետ կապված իր դժգոհության պատճառով։
Հանդիպման ընթացքում Պիտեր Զիչին խիստ բողոք են հայտնել՝ Եվրոպական դատարանի որոշումը որակելով «անարդար, կողմնակալ և միջազգային իրավունքին հակասող», հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Արտգործնախարարությունը նաև «դժգոհ» է եղել որոշման տեքստում Լեռնային Ղարաբաղի, բանակի, պետական մարմինների, գլխավոր դատախազի և Արցախի օմբուդսմենի հիշատակումից։






