«Մեզ անհանգստացնում է, որ հայկական քաղաքականության մեջ դեռևս առկա են ռևանշիստական տրամադրություններ, ինչպես նաև երկրի սրընթաց ռազմականացումը, որը մնում է սպառնալիքների աղբյուր», — ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ հանդիպումից հետո:
Նախարարը մտահոգիչ է համարել վերջին իրադարձությունները. Երևանում զանգվածային երթի ժամանակ «թշնամական կարգախոսներ են հնչել Ադրբեջանի և Թուրքիայի հասցեին»: Այրվել են երկու երկրների դրոշները։ Այնուհետև նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել Փարիզում։
«Մենք ակնկալում ենք, որ այդ երկրների իշխանությունները կարձագանքեն օրենքի շրջանակներում։ Նման գործողությունները քրեական հանցագործություն են և պետք է խստորեն կանխվեն», — ասել է Բայրամովը:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ Բաքվի հայտարարությունից առաջ շտապել էր դատապարտել Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումը ՝ հայտարարելով, որ ակցիան «անընդունելի է»: