«Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը. Անդրանիկ Թևանյան

12 Մայիսի, 2025

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

2018–ի հայտնի իրադարձություններից հետո ԱՄՆ–ից Հայաստան ժամանած ոչ անհայտ պաշտոնյան, ով թուրքական ու իսրայելական շահերի առաջ մղման ու հակառուսականության մոլի ջատագով է, կոչ արեց ձերբազատվել հին կարծրատիպերից։ Նիկոլ Փաշինյանի համար դա ոչ թե կոչ էր, այլ աշխատանքային հրահանգ։
Ջոն Բոլթոնի այցից հետո Նիկոլ Փաշինյան–Աննա Հակոբյան արտաամուսնական զույգը ոչնչացնում է կարծրատիպերը՝ հարձակվելով հայկական ինքնության, կոդերի, ավանդական ինստիտուտների, լեզվամտածողության և ի վերջո Հայաստանի Հանրապետության վրա (այս ընթացքում նրանք հասցրեցին կատարել հիմնական առաջադրանքներից մեկը՝ Արցախի հանձնումն Ադրբեջանին)։
Նիկոլ Փաշինյանը, նրան կցված շրջանակները դրոշակ են դարձրել «Ավելի լավ է լինես թուրքի շուն, քան ռուսի ստրուկ» բանաձևն ու միացրել մեր պետության ոչնչացման մեխանիզմը։
Նիկոլենց բերանից «ինքնիշխանություն» բառն ամենաշատն է օգտագործվում։ Ու ինչքան շատ են օգտագործում այդ բառն ու, իբր, կռիվ, տալիս դրա համար, այնքան Հայաստանի ինքնիշխանությունից հալվող մոմի պես բան չի մնում։ Նրանց դրսի տերերի համար կարևորը Ռուսաստանին վնասելն է։ Մանրադրամ է դառնում Հայաստանը, ոչնչացվում է Արցախը, բայց դա բոլթոններին, մակրոններին, միշելներին չի հետաքրքրում։ Ինչպես որ չի հետաքրքրում ուկրաինացիների կյանքը։ Կարևորը Ռուսաստանին վնասեն։ Ու քանի որ մեր տարածաշրջանում Ռուսաստանի պարտության դեպքում վակումը լցվելու է Թուրքիայով, Նիկոլի ու իր կնոջ միջոցով ոչնչացնում են կարծրատիպերը և ձևավորում բարեկամ Թուրքիայի մասին հեքիաթներ՝ խեղաթյուրելով պատմությունը, հարձակվելով մեր սրբությունների վրա, արժեզրկելով պետության գաղափարը՝ «Նրանք զոհվել են հանուն ոչնչի» ծրագրի շրջանակներում։
«Հանուն ոչնչի» գաղափարն էր մայիսի 9–ին քարոզում նաև նիկոլական ագիտպրոպի տխրահռչակ ներկայացուցիչը։ Այս անգամ թիրախը ոչ թե Արցախում զոհված մեր հայրերն ու եղբայրներն էին, այլ 2–րդ աշխարհամարտում հերոսացած ու ֆաշիզմի դեմ հաղթանակ տարած մեր պապերը։
44–օրյա պատերազմում մեր պարտության գլխավոր ճարտարապետներից ու խորհրդանիշներից մեկը՝ Արծրուն Հովհաննիսյանը, հակառուսական քարոզչության շրջանակներում այնքան հեռու գնաց, որ սկսեց Հիտլերի փիառով զբաղվել ու տարածել այն թեզն, ըստ որի՝ մեր պապերը Ստալինգրադում զոհվել են հանուն ոչնչի։
Ըստ Հիտլերի փաստաբան Արծրունի՝ եթե գերմանացիները հաղթեին Ստալինգրադում, ապա գալու էին Հայաստանն անկախացնեին, Թուրքիան գրավեին ու ստեղծեին միացյալ, պատմական Հայաստան։ Փաստորեն, Նիկոլ–Աննա արտաամուսնական զույգն այնքան «կրթված» ու «նորաձև» է դարձրել սրան, որ արդեն նման պրոդուկտ է ստանում։ Եվ այս մարդն իր հերթին ապագա զինվորականների է «կրթված» ու «նորաձև» դարձնում։
Նիկոլենց հաջորդ քայլը կանխատեսելի է։ Թուրք–ադրբեջանական պահանջով սահմանադրություն փոխելու ու ՀՀ անկախության հռչակագրից հրաժարվելու գործընթացն ուղեկցվելու է «Երիտթուրքերը ցեղասպանության չեն ենթարկել հայ ժողովրդին, այլ փորձել են ռուսներից փրկելու համար տեղափոխել հայերին, իսկ վերջիններս չեն պահպանել տեղափոխման կանոններն ու իրենց խելքից զոհվել են ճանապարհին» կամ «Հայերը ցեղասպանվել են ռուսների պատճառով» ոճի լկտի ու «նորաձև» քարոզով։ Դա ամբողջությամբ կտեղավորվի «Ավելի լավ է լինել թուրքի շուն» ծրագրի մեջ։
Նիկոլենց պատկերացրած ինքնիշխանությունը հենց թուրքի շուն լինելն է։ Ու այդ գաղափարին նրանք հակադրում են կեղծ թեզ, թե, իբր, հակառակ կողմում ռուսի ստրուկներն են։ Մինչդեռ հենց իրե՛նք են և՛ շուն, և՛ ստրուկ։ Աշխարհաքաղաքական թափառաշրջիկներից այլ որակ չի էլ պահանջվում։
Հ․Գ․ Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9–ին տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ հայկական զորախումբ ներկայացված չէր։ Եվ դա այն դեպքում, երբ հայ ժողովուրդը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի հիմնական դերակատարներից է։ Մենք տոկոսային հարաբերակցությամբ ամենաշատ մասնակցություն ցուցաբերած ու նաև՝ ամենաշատ մարշալներ, ծովակալներ, գեներալներ տված ազգերից ենք։
Նիկոլ Փաշինյանը հայկական զորախումբ չէր տարել։ Փոխարենը հետևում էր, թե ինչպես է Կարմիր հրապարակով անցնում Ադրբեջանի զորախումբը։ Այն Ադրբեջանի, որի դերակատարումը ֆաշիզմին պարտության մատնելու հարցում, մեղմ ասած, շատ համեստ է։
Կարմիր հրապարակում, կարելի է ասել, որ Փաշինյանն Ալիևի փոխարեն էր գնացել։ Դրա համար էլ ռուս լրագրողը, ըստ Ֆրեյդի, նրան որպես Ադրբեջանի ղեկավար ներկայացրեց։ Ու դրա մեջ ճշմարտություն կա։ Հեյդարից ու Իլհամից շատ Ադրբեջանի համար Նիկոլն է արել։ Նրա հետ կարող է միայն Էլչիբեյը մրցել ու բնականաբար կպարտվի։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...