Բագրատաշենի մաքսակետի աշխատողները կազմել են մանր առևտրականների «սև ցուցակ»․ Սարգսյան

17 Հունիսի, 2025

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Մանր առևտրականները Բագրատաշենի մաքսակետի մոտ բողոքի ցույց են անում։

Ինձ զանգահարեցին Այրում, Նոյեմբերյան քաղաքներից, Նոյեմբերյան համայնքի այլ բնակավայրերից մանր առևտրականներ, ովքեր այս պահին Բագրատաշենի մաքսակետի մուտքի մոտ բողոքի ցույցի են դուրս եկել։ Նրանք ասացին, որ իրենք Վրաստանից ապրանքներ են բերում, վաճառում, օրենքով իրենք կարող են օրական մինչև 10 կգ ապրանք առանց մաքսավճարի ներկրել, սակայն Բագրատաշենի մաքսակետի աշխատողները թույլ չեն տալիս։ Բողոքողների խոսքերով՝ Բագրատաշենի մաքսակետի աշխատողները կազմել են մանր առևտրականների «սև ցուցակ», որի մեջ ներառել են 114 անձանց, որոնց մուտքը Վրաստան արգելել են։

Բողոքավոր առևտրականները հայտնեցին, որ մաքսակետի աշխատողները հովանավորում են Բագրատաշեն, Պտղավան գյուղերից ներկրողների, ովքեր օրական մի քանի անգամ բեռնված մեքենաներով մաքսակետից դուրս են գալիս։

Բողոքողների վկայությամբ՝ այդ առևտրականները Հայաստան են ներկրում մեծ քանակի օղի, ծխախոտ, նրանք ոչ միայն «Դյութի ֆրիից»՝ մաքսակետի անմաքս ապրանքների գոտուց են Հայաստան ապրանքներ ներկրում, այլև Վրաստանից ներկրում են ավտոպահեստամասեր, ավտոմեքենայի յուղ և այլն։ Առևտրականները հայտնեցին, որ պատրաստ են ներկայացնել իրենց ասածների ապացույցները, «արտոնյալ» ներմուծողների ավտոմեքենաների նկարները և այլն»։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...