Բագրատ Սրբազանը հիշեցնում է, որ հաղթանակն այլընտրանք չունի

18 Հուլիսի, 2025

«Հունիսի 25-ից ի վեր, երբ կալանավորվեց Բագրատ Սրբազանը, գրեթե ամեն օր այցելել եմ նրան: Այսօր նույնպես այցելել էի և քիչ առաջ դուրս եկա ԱԱԾ վիրապից (Երևան-կենտրոն ՔԿՀ): Սրբազանը ինչպես միշտ շատ լավ տրամադրությամբ էր, հոգեպես և ֆիզիկապես ամուր, հետաքրքրվում էր իր բարեկամների, աջակիցների և համախոհների որպիսությամբ, իր ողջույններն էր հղում և հիշեցնում էր, որ հաղթանակն այլընտրանք չունի և Հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին, Եռագույնը` սև ու սպիտակին, Տաճարը` փողոցին:

Հ.Գ Շատ անգամներ Բագրատ Սրբազանին այցելելուց, հատկապես ուշ ժամերին, եղել է, որ ֆիզիկապես և հոգեպես սպառված եմ եղել, սակայն բաժանվելիս զգացել եմ, որ այդ լուսավոր մարդուց էներգիա և հավատ եմ ստացել: Տա Աստված, որ մեր երկու լուսավոր Սրբազաններն ու մյուս քաղբանտարկյալները շուտափույթ ազատ արձակվեն…»,-գրում է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

 

Նմանատիպ նյութեր

13-ամյա աղջկան իջեցրել են ավտոբուսից և մենակ թողել անծանոթ վայրում․ ծնողի ահազանգը

13-ամյա աղջկան իջեցրել են ավտոբուսից և մենակ թողել անծանոթ վայրում․ ծնողի ահազանգը

Այսօր ձեր տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» (կին) 13 տարեկան անչափահաս աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ։ Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր Աննա Ստեփանյանը՝ դիմելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ ​«Պատճա՞ռը. Երեխայի քարտի...

Նուբարաշենի պատերի ետևում ՀՀ քաղաքացիներ են կորցնում կամ կարճացնում իրենց կյանքը․ Լիլիթ Գալստյան

Նուբարաշենի պատերի ետևում ՀՀ քաղաքացիներ են կորցնում կամ կարճացնում իրենց կյանքը․ Լիլիթ Գալստյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «ՆՈՒԲԱՐԱՇԵՆՆ Է․ ԱՅՍՏԵՂ ՄԱՐԴԻԿ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԸ Երեք օր առաջ, Նուբարաշեն ՔՀԿ հերթական այցից հետո եմ սա գրել։ <<Այս հաստատության պահպանման և առհասարակ նյութետեխնիկական...

Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ միջուկային զենքի հարցերը քննարկելու համար. Ռուբիո

Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ միջուկային զենքի հարցերը քննարկելու համար. Ռուբիո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է եռակողմ հանդիպում անցկացնել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ միջուկային զենքի և զինաթափման հարցերը քննարկելու համար, հաղորդում է Magno News-ը։ Կողմերն արդեն աշխատում են բանակցությունների...

Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունը. «Հայաստան» դաշինք

Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունը. «Հայաստան» դաշինք

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարությունը․ «Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռեցնելու, մեկուսացնելու և պատժելու գործիքի։ Այսօր արդեն այդ քաղաքականության հետևանքները հանգեցնում են անդառնալի մարդկային ողբերգությունների։...

Աբու Դաբիում չեն եղել բեկումնային ինչ որ համաձայնություններ կամ զարգացումներ. Բադալյան

Աբու Դաբիում չեն եղել բեկումնային ինչ որ համաձայնություններ կամ զարգացումներ. Բադալյան

Աբու Դաբիում այսօր ավարտվել է ռուս–ուկրաինական բանակցության առաջին օրը, որ անցկացվել է ԱՄՆ միջնորդությամբ։ Մեծ հաշվով ասելու բան թերեւս չկա, գոնե առայժմ։ Այսինքն, չեն եղել բեկումնային ինչ որ համաձայնություններ կամ զարգացումներ, ու թերեւս իրատեսական էլ չէ սպասել, անգամ...