Բացի հանրային ճնշումներից այլ կերպ չենք կարող ազդել Հայաստանի կառավարության որոշումների վրա. Սամվել Շահրամանյան

18 Ապրիլի, 2025

«Արցախցիների բռնի տեղահանումից հետո սոցիալական բոլոր հարցերի պատասխանատվությունն իր վրա է վերցրել Հայաստանի կառավարությունը»,-Արցախի հանրապետության ներկայացուցչության դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներին արձագանքեց Արցախի նախագահ Սամվել  Շահրամանյանը։

Նա նշեց, որ Արցախի վտարանդի կառավարությունն այդ որոշումները մշակելու, հաստատելու լիազորություններ չունի։

Շահրամանյանն ասաց, թե փորձել են ՀՀ կառավարությանը հասցնել, որ ժողվուրդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և եթե դադարեցվի 50 հազարական դրամների տրամադրումը, ապա ժողվուրդը կհայտնվի փողոցում։

Նա նշեց, որ այդ հարցերի շուրջ համագործակցում են Ազատության հրապարակում հավաքից հետո ձևավորված Արցախցիների իրավունքների պաշտպանության կոմիտեի հետ։

«Սպասել մեզանից, որ մենք կկարողանանք ինչ-որ ձև ազդել Հայաստանի կառավարության որոշումների վրա, բացի հանրային ճնշումներից՝ հնարավորություն չեմ տեսնում»,- ասաց Շահրամանյանը՝ հաստատելով, որ կա արցախցու սոցիալական խնդիրը, բայց դրանց լուծման հնարավորությունն իրենք չունեն։

Անդրադառնալով թալանի թեմային, ինչը վերադարձնելու կարգախոսով հավաքվել են ցուցարարները՝ ԱՀ նախագահն ասաց. «Այսօր Ներդրումնային հիմնադրամի գումարների համար պայքարողների մի մասը՝ այստեղ հավաքում գտնվողներդ, կարող է մոտ կես մլն դոլարի պարտք ունենաք հիմնադրամին, բայց եթե խոսում եք թալանի մասին՝ հենց դուք պետք է լինեք արդար»։

«Ես էլ եմ կողմ, որ այդ թալանը պետք է վերադարձվի մեր ժողովրդին և այդ նպատակով դեռ 2023 թ. նոյեմբերի 8-ին իմ կողմից համապատասխան գրություն է գրվել ՀՀ գլխավոր դատախազին, որի հիման վրա հարուցվել է համապատասխան քրեական գործ:

Ես հրավիրվել եմ հարցաքննության, եղել եմ վկայի կարգավիճակով։ Այդ ժամանակ առգրավվել են Ներդրումային հիմնադրամի էլեկտրոնային կրիչները։ Մինչև 1,000 դրամ իրենք գիտեն, թե ինչ է կատարվել Արցախում այդ հիմնադրամում։ Այդ քրեական գործի շրջանակում նաև Արցախի պետական պաշտոնյաներ են հարցաքննվել, այդ թվում հենց հիմնադրամի տնօրենը։ Վերջերս իրավապահ մարմիններին հորդորել ենք ակտիվացնել այդ ուղղությամբ տարվող գործողությունները»,– նշեց Արցախի նախագահը։

 

 

Նմանատիպ նյութեր

ԵԱՏՄ-ն ցույց է տալիս Հայաստանին հեռացնելու ճանապարհը

ԵԱՏՄ-ն ցույց է տալիս Հայաստանին հեռացնելու ճանապարհը

Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ հոկտեմբերի 20-ի զեկույցում, մատնանշելով ԵԱՏՄ-ի անդամությունը դադարելու պարագայում Հայաստանի կրելիք վնասների մասին, նաև մատնանշվում է Հայաստանի անդամությունը սառեցնելու կամ դադարեցնելու իրավական ուղին։ Նախ հիշեցնենք, որ Հայաստանի՝...

Ի՞նչ նկատի ունենք՝ ասելով «TRIPP-ի կառուցման տարածք»․ Լիլիթ Գալստյանը՝ Միրզոյանին

  «Ձեր ամբողջ ելույթում, ինչպես նաև քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների խոսքում, տարանցիկությունը ներկայացվում է որպես մեծագույն ձեռքբերում և առավելություն։ Դուք կրկին ընդգծեցիք, թե բարեկեցության և Հայաստանի Հանրապետության...

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Ինչպես նշել են գերատեսչությունից, այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով «սոցիալական ցանցերում և համացանցային հարթակներում տարածվող այն հայտարարությունները, որոնք...

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի...

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական...