Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ»

27 Օգոստոսի, 2026

«Փաստ» թերթը գրում է. «Նորընտիր խորհրդարանի առաջին նիստում ԱԺ նախագահի թեկնածու առաջադրված Ռուբեն Ռուբինյանն ընդդիմությանը կոչ էր անում «սկսել մաքուր էջից», անցնել ավելի կառուցողական աշխատանքի, խորհրդարանը դարձնել սուր, բայց քաղաքակիրթ բանավեճերի հարթակ և այլն: Ավելին, այդ օրերին, որքան էլ տարօրինակ է ՔՊ-ի դեպքում, բայց քպականներից շատերն էին սկսել օգտագործել «քաղաքակրթություն», «բարեկրթություն» ու «բարեվարքություն» տերմինները:

Իհարկե, հենց իրենք էլ անմիջապես խախտում էին այդ բոլոր հասկացությունները, հատկապես մի քանիսն առավել ինտենսիվ էին դա անում, ավելին՝ անընդհատ սադրում էին, այդուամենայնիվ, ընդդիմադիր խմբակցությունների շատ սուր, բայց իրոք քաղաքակիրթ պահվածքի ֆոնին, ընդհանուր առմամբ, հույս կար, որ կարմիր գծեր չեն հատվի: Դա… մինչև Նիկոլ Փաշինյանի առաջին «հայտնությունը» նոր խորհրդարանում: Նա, ինչպես միշտ, հատեց բոլոր կարմիր գծերը, թույլ տվեց վիրավորական արտահայտություններ և այլն, սակայն «քաղաքակիրթ բանավեճերի կողմնակից» Ռուբեն Ռուբինյանը, որն առիթը չի կորցնում նկատողություն անելու ընդդիմադիրներին նույնիսկ ամենաթեթև, ամենամեղմ բնորոշումների համար, «շեֆի» պարագայում ձայն անգամ չհանեց: Ավելին, լրագրողների հետ զրույցում արդարացավ, թե «ոչ ոքի ուղիղ չվիրավորեց, ոչ մեկին հասցեական վիրավորանք չհասցվեց»: Դե, եթե մարդը կարծում է, որ «պիղծ» բառը վիրավորանք չէ, իսկ «սրիկայաբարը» վիրավորանք է, այլ բան դժվար է սպասել: Բա հո նախագահությունում նստած քպականներն իրենց ղեկավարին չէին ընդհատելու կամ նկատողություն անելու, պատկերացնում եք, չէ, ինչ կլիներ իրենց հետ:

Նմանատիպ նյութեր

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

Պատմաբան, Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի գրառումը․ «Արդեն ոչ միայն նյարդայնացնող է ՀՀ-ն ղեկավարող ամուսինների (համատարած խաբեությունների պայմաններում՝ դուք ասեք՝ նախկի՞ն, թե՞ ներկա ամուսինների) քարոզած բարքերն ու կարգախոսները, այլև պետության հարատև...

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքը։ Ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության...

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ից հայտնում են․ «2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է Անկախ դիտորդ...