ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի․ «Հրապարակ»

26 Սեպտեմբերի, 2026

«Հրապարակ»-ը գրում է․ Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի: Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ ԱԺ մտած «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծն է քննարկվելու, որի հետ կապված՝ խուլ առարկություն ունեն անգամ իշխանական ֆրակցիայում: Այստեղ նույնպես կան մարդիկ, որոնք կարծում են, որ խնդիրը ոչ թե բռնությունն է եւ դրա դեմ պայքարը` այդ մասին կան բավարար օրենքներ, այլ՝ հայկական ավանդական ընտանիքի մոդելը փոխելը, որն անգամ չի թաքցնում վարչապետի կինը։ Սպասվում է, որ թեժ քննարկում է ծավալվելու:

Հաշվի առնելով, թե ով է նախագծի գաղափարի հեղինակը, ՔՊ-ում Փաշինյանին քծնելու լայն դաշտ է բացվելու, եւ բոլոր նրանք, ովքեր չեն հասցրել իրենց ստրկամտությունն ի ցույց դնել, դրա առիթը կունենան եւ ընդդիմադիրների քննադատություններին հզոր հակահարված կտան։ Չի բացառվում, որ մինչ այդ խորհրդարան ուղարկվի նաեւ ԹՐԻՓՓ-ի մասին համաձայնագիրը։

 

Նմանատիպ նյութեր

Վեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել. «Փաստինֆո»

Վեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել. «Փաստինֆո»

Վեհափառ Հայրապետի եղբոր և եղբորորդու՝ Համբարձում և Գևորգ Ներսիսյանների վերաբերյալ գործը քննող դատավորը կկանգնի ԲԴԽ-ի առջև, գրում է «Փաստինֆո»-ն։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ ՀՀ...

Խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո՝ Tashir Arena-ում

  Սեպտեմբերի 26-ին Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի ունեցավ խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո։ Մրցաշարի գաղափարը պարզ է և հավակնոտ՝ Հայաստանի լավագույն երիտասարդ մարտիկները՝ աշխարհի տարբեր երկրների ուժեղ մրցակիցների դեմ։ Վանդակ...

ՆԳՆ-ն նոր տուգանքներ է առաջարկում. նախագիծ է ներկայացվել

ՆԳՆ-ն նոր տուգանքներ է առաջարկում. նախագիծ է ներկայացվել

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է խստացնել պատասխանատվությունը ճանապարհային երթևեկության մի շարք խախտումների համար։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագծով առաջարկվում է որոշ խախտումների համար սահմանել 10 հազար...

«Առանց հիմնավոր պատճառաբանության». ԵԽԽՎ-ն մտահոգիչ է համարում ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողած ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումը

«Առանց հիմնավոր պատճառաբանության». ԵԽԽՎ-ն մտահոգիչ է համարում ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողած ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ), որը դիտարկել էր հայաստանյան խորհրդարանական ընտրությունները, օրերս հրապարակած իր ամփոփիչ զեկույցում մտահոգիչ է համարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից «առանց հիմնավոր պատճառաբանության ընտրական տեղամասերի...

էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Սեպտեմբերի 27-ին Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով գույքը ոչնչացնելը կամ...