Ազատել պաշտոններից ՆԳ նախարարին, արդարադատության նախարարին, ԱՆ ՔԿԾ պետին, ՄԻՊ-ին. Էդգար Հովհաննիսյան

10 Մարտի, 2025

 

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող՝ Էդգար Հովհաննիսյանը գրել է.

«ԲԱՑ ՆԱՄԱԿ

ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը 06.03.2025 թ-ին հանդես է եկել հետևյալ հրապարակավ հայտարարությամբ, մասնավորապես՝

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող՝ Էդգար Հովհաննիսյանը իրականացնելով հասարակական գործունեություն զինծառայողների ու նրանց հավասարեցված անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում և իրազեկվելով, որ ՀՀ ԱՆ ՔԿԾ նորանշանակ պետ՝ Ծ. Թադևոսյանը անօրինական կերպով հարկադրում է իր ենթականերին պատվի առնել իրեն զինվորական ողջույնով, վերոնշյալ անօրինականությունները վերացնելու նպատակով դիմել է արդարադատության նախարար Ս. Գալյանին, վարչության պետ՝ Ծ.Թադևոսյանին վարչական պատասխանատվության կանչելու հարցով:

Ի զարմանս մեզ արդարադատության նախարարությունից պատասխանել են, որ Է. Հովհաննիսյանի կողմից ներկայացված դիմումը չի կարող համարվել վարչական բողոք իրավական շահագրգռվածության բացակայության հիմքով, քանի որ դրանում ներկայցված գործողությունների արդյունքում իր իրավունքներն ու օրինական շահերը չէին կարող շոշափվել, մատնանշելով << Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասի>> ՀՀ օրենքի բազմաթիվ հոդվածները, ըստ էության, անտեսելով վարչական մարմնի նախաձեռնության իրավունքը, մասնավորապես նույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի պահանջները, կոցկելով իրավախախտումը:

Վերոնշյալ իրավախախտումների կոցկելու հավանական պատճառներից այն է, որ Ազգային ժողովի նիստերի դահլիճը, ըստ այդմ թիվ մեկ քաղաքական հարթակը բուֆետի վերածող, կոնֆետ ծամող, ինչի հետևանքով իր փնթիությամբ աչքի ընկնող՝ Սրբուհի Գալյանը նաև ունենում է նմանատիպ էժանագին ամբիցիաներ, ինչի հետևանքով պարբերաբար այցելելում է ՔԿՀ֊րը ու իր հերթին հարկադրում է քրեակատարողական ծառայողներին իրեն պատվի առնել զինվորական ողջույնով:

Արդարադատության ողբերգությունը այն է, որ քրեակատարողական ծառայողների իրավունքները ոտնահարվում են ՀՀ ՄԻՊ Ա. Մանասյանի ներկայությամբ, մասնավորապես 10.01.2025 թ-ին “Արմավիր” ՔԿՀ-ում աշխատանքային այցի ժամանակ:

Հաշվի առնելով, որ ժամանակին՝ Սրբուհի Գալյանը իրեն հռչակել է իշխող քաղաքական ուժի թմի անդամ, ուստի ակնհայտ է, թե ինչ բարոյական սկզբունքներով են առաջնորդվում իշխող քաղաքական ուժը և այդ ուժի լավագույն մասնագետները:

Հարկ ենք համարում նշել, որ նմանատիպ տխրահռչակ պատկերը տիրում է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների և նորանշանակ նախարարի միջև:

Հ.Գ. Զավեշտալին այն է, որ վերոնշյալ հիշատակված պաշտոնատար անձիք իրազեկված լինելով զինծառայողների չվճարված արձակուրդային վճարումների խնդիրների առկայության մասին, որևէ միջոց չեն ձեռնարկել հարցին լուծում տալու համար, սակայն ենթականերից պահանջում են, որ իրենց պատվի առնեն՝ այն էլ զինվորական ողջույնով:

Վերոնշյալ փաստերից ելնելով պահանջում եմ ազատել զբաղեցրած պաշտոններից ՀՀ ՆԳՆ նախարար՝ Ա. Սարգսյանին, ՀՀ արդարադատության նախարար՝ Ս. Գալյանին, ՀՀ ԱՆ ՔԿԾ պետ՝ Ծ. Թադևոսյանին, ինչպես նաև խնդրել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ Ա. Մանասյանին գրել աշխատանքից ազատման դիմում, քանզի ժողովրդավարության բաստիոն հանդիսացող Հայաստանում մատնանշված երևույթները անընդունելի են»:

Նմանատիպ նյութեր

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

  Սիրելի՛ հաճախորդներ, տարածքում էլեկտրամատակարարման հետ կապված բոլոր խնդիրները լուծված են, և վաղվանից Դալմա Գարդեն մոլը կվերսկսի իր բնականոն աշխատանքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Դալմա Գարդեն...

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

Իրանը և Միացյալ Նահանգները միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Այո, նրանք արել են դա»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը Սպիտակ տանը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այսօր...

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում, պատմել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հաղորոդում է ՏԱՍՍ-ը։ «Հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» նախագծի...

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին և վախեցնել ռուսաստանցիների պես մարդկանց անհնար է։ Այս մասին ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ հակառակորդը փորձում էր խանգարել քվեարկությանը, և...

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը նիստի ժամանակ կրթության բաժնի պետին սպառնացել է թևից բռնել, «դուրս շպրտել», երբ նա հանդգնել է արձագանքել թաղապետի դիտողություններին; Այդ մասին «Ազատությանը»պատմում է կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա...