Այսօր պաշտպանում ենք հայի տեսակն ու ինքնությունը և պաշտպանում ենք մեր ձևով․ Թովմաս Առաքելյան

17 Նոյեմբերի, 2025

 

«Ոչ եկեղեցու վրա հարձակումներն են նոր, ոչ հանուն եկեղեցու մեր պայքարն է նոր։ Հայ եկեղեցին դարեր շարունակ եղել է  հարձակումների տակ»,- Հակակոռուպցիոն դատարանի դիմաց ակցիայի ժամանակ ասաց ուրուրակիր Թովմաս Առաքելյանը։

Նա նշեց, որ վերջին շրջանում հակաեկեղեցական շարժումը սրվել է։

«Ակնհայտ է, որ իշխանություններին նոր թիրախ էր պետք, որովհետև արդեն 7 տարի մարդկանց ահաբեկում են նախկինների մասին իրենց ատելության խոսքով։ Բնականաբար, մարդիկ հոգնել էին։ Այդ պատճառով նոր թիրախ, նոր չարի կերպար ստեղծելու համար էր, որ թիրախավորեցին Ամենայն Հայոց Հայրապետին։

Բոլորս՝ թե հայ ժողողուրդը, թե բարերարները, ամեն մեկն իր ձևով կանգնած է ի պաշտպանության մեր ինքնության արժեքների»,- ասաց նա։

Նա նշեց, որ այսօր թիրախավորված է,  ընդհանրապես,  մեր ինքնությունն ու արժեհամակարգը։

«Այսօր պաշտպանում ենք հայի տեսակն ու ինքնությունը, մեր երկրում արժանապատիվ, պատվով ապրելու, թշնամու  առաջ չստորանալու կարևորագույն արժեքը,  և պաշտպանում ենք մեր ձևով։ Մեր ձևը հայրենասիրությունն է, հավատարմությունն է, հայրենիքը շենացնելն է, հայրենիքի համար պայքարելն է  թե պատերազմի դաշտում, թե խաղաղության մեջ, թե հանուն խաղաղություն»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական...

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից։ Ներկայումս զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ...

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։ Սրբազան...

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։ «Օրինակ՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի հետ կապված,...

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։ Դարեր...