Այսօր մեզնից զատ հալածվում է արդարությունը. Լիդյա Մանթաշյանը՝ ՔԿՀ-ից

29 Օգոստոսի, 2025

«Սրբազան Պայքարի» ակտիվիստ Լիդյա Մանթաշյանի նամակ է հղել «Աբովյան» ՔԿՀ-ից.

«Ողջույն, շատ սիրելի՛ արժանապատիվ հայեր։

Արդեն երկու ամսից ավել է, ինչ ես ու ևս 17 անձ կալանքի մեջ ենք մեր չկատարած հանցանքների համար։

Դատարանում տեսարանը շատ նման էր մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի կյանքի վերջին օրերին, երբ քահանայապետերը փորձում էին գեթ մեկ զրպարտություն գտնել Հիսուսի դեմ, բայց ապարդյուն, որովհետև Հիսուսի դեմ տրված ցուցմունքները հակասում էին մեկը մյուսին։

Այսպես է այսօր նաև Հայաստանում։

Մեզ կալանավորել են, որպեսզի պատժեն, հալածեն, սակայն այսօր Հայաստանում իրականում մեզնից զատ հալածվում է ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ։

Մենք՝ 18 «Մեղադրյալներս» էլ քրիստոնյա ենք, իսկ քրիստոնյաները առաջին դարից սկսած մշտապես պատրաստ են հալածվելու ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ համար, այնպես որ, մենք հոժարությամբ ենք հանձն առել այս փորձությունը։

Այս փորձությունից է՛լ ավելի կոփված դուրս կգանք։

Եվ ինչպես իր կյանքի ընթացքում բազմաթիվ հալածանքներ կրած Սուրբ Հովհաննես Ոսկեբերանն է ասել․

Փառք Քեզ, Աստուած, Փառք Քեզ,
Յաղագս Ամենայնի, Տեր, Փառք Քեզ։

Լիդյա Մանթաշյան
Աբովյան ՔԿՀ»։

Նմանատիպ նյութեր

Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները

Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները

Հայտնի է, թե հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները որ համարների ներքո հանդես կգան: ԿԸՀ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 26-ին ԿԸՀ նիստում տեղի ունեցած վիճակահանության համաձայն, հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ...

Դատարանները չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Հետք

Դատարանները չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Հետք

Մայր Աթոռի և երեք հոգևորականների միջև դատական վեճերի քննություններն ավարտվել են, սակայն դատարանները չեն շտապում հրապարակել վճիռները։ Սահմանված ժամկետներից անցել է ավելի քան մեկ ամիս, բայց երեք գործերից որևէ մեկով վերջնական դատական ակտ դեռևս չկա։ Մինչդեռ այս գործերից...

Ստամբուլում հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին

Ստամբուլում հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին

Թուրքական իշխանությունների կողմից Հայաստանի քաղաքացիների երեխաներին հայկական դպրոցներում սովորելու արգելք սահմանելուց հետո հայաստանցի ընտանիքները խնդրի առաջ են կանգնել։ Ստամբուլի հայկական Ակոսի հետ զրույցում Ստամբուլում ապրող հայաստանցի Հ. Կ.-ն պատմել է, որ թուրքական...

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 30-ին

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 30-ին

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան 6 հոգևորականների գործով դատական հաջորդ նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 30-ին, ժամը 16։00-ին։ Հիշեցնենք՝ Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել երկիրը։ «Մեր փաստաբանական թիմը խորապես մտահոգված է պետական իշխանության լծակների...

Օկուպացված Քաշաթաղում տրակտորը պայթել է ականի վրա

Օկուպացված Քաշաթաղում տրակտորը պայթել է ականի վրա

Ադրբեջանի կողմից օկուպացված Քաշաթաղի գյուղերից մեկում երեկ՝ սեպտեմբերի 25-ին տրակտորը պայթել է ականի վրա․ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Տրակտորի ղեկին եղել է 1992թ. ծնված Գուլիև Սադայօղլուն, սակայն նա վնասվածքներ չի ստացել։ Երեկ ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի...