Այսօր մենք լի ենք աննկարագրելի ուրախությամբ և հպարտությամբ, քանի որ բացում ենք Զանգեզուրի միջանցքի դռները. Ուրալօղլի

22 Օգոստոսի, 2025

Թուրքիայում երկաթուղու շինարարությունը սկսվել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակներում,- հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Լուրը փոխանցում է 1tv.ge-ն, ձևակերպումնեը լրատվամիջոցինն են։

Ըստ նրանց՝ 224 կիլոմետրանոց երկաթուղային գծի շինարարության մեկնարկի արարողությանը մասնակցել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Խոսքը Կարս-Իգդիր-Արալըկ-Դիլուջու երկաթուղային գծի մասին է, որը Թուրքիայի արևելքում գտնվող Կարս քաղաքը կկապի Նախիջևանի Ադրբեջանի Հանրապետության հետ։

Ինչպես նշել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը, երկաթուղին տարեկան կապահովի հինգ միլիոն ուղևորի և 15 միլիոն բեռի փոխադրում։

Ըստ նրա՝ երկաթուղու շինարարությունը կավարտվի մինչև 2029 թվականի վերջը։

«Այս երկաթուղու շինարարությունը սկսելով՝ մենք առաջին կոնկրետ քայլն ենք անում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ստեղծման ճանապարհին», – ասել է Ուրալօղլուն։

Ըստ նախարարի՝ նախագծի արժեքը գնահատվում է 2.4 միլիարդ եվրո, և այն կֆինանսավորվի արտաքին պարտքի միջոցով։

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակներում Ադրբեջանում նախատեսվում է վերակառուցել 150 կիլոմետր երկարությամբ երկաթուղային գիծ և 20 կիլոմետր երկարությամբ գիծ։ Թուրքական իշխանությունները հույս ունեն, որ նախագծի շրջանակներում աշխատանքները կավարտվեն միաժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի տարածքում։

«Այսօր մենք լի ենք աննկարագրելի ուրախությամբ և հպարտությամբ, քանի որ բացում ենք Զանգեզուրի միջանցքի դռները, որը Հարավային Կովկասում կբերի խաղաղության և բարգավաճման նոր դարաշրջան», – ասել է Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Նմանատիպ նյութեր

ՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավոր

ՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Սարավան բնակավայրի մոտակայքում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում...

ԵՄ յոթ երկրներ Եվրահանձնաժողովին խնդրել են աջակցել սահմանամերձ շրջաններին՝ զբոսաշրջության անկման պատճառով

ԵՄ յոթ երկրներ Եվրահանձնաժողովին խնդրել են աջակցել սահմանամերձ շրջաններին՝ զբոսաշրջության անկման պատճառով

Բուլղարիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան և Էստոնիան դիմել են Եվրոպական հանձնաժողովին՝ խնդրելով լրացուցիչ միջոցներ ձեռնարկել իրենց տնտեսությունները պաշտպանելու համար զբոսաշրջային հոսքի նվազման ֆոնին։ Այս մասին հայտնել է Politico պարբերականը՝ հղում...

Երևանի խցանումները մեր պետության վրա ամեն տարի արժենում են մոտ 200-300 միլիոն դոլար․ Վահրամ Միրաքյան

Երևանի խցանումները մեր պետության վրա ամեն տարի արժենում են մոտ 200-300 միլիոն դոլար․ Վահրամ Միրաքյան

Գործարար, մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի խցանումները մեր պետության վրա ամեն տարի արժենում են մոտ 200-300 միլիոն դոլար։ Շատ երկրների և քաղաքների համար խցանումների տնտեսական վնասը գնահատվում է ՀՆԱ-ի մոտ 1–2%-ի սահմաններում։ Որոշ դեպքեր կան, որ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ |Դատարանը քննում է Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը փոխելու հարցը

Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի դատավարությունը։ Դատարանը քննում է խափանման միջոցի հարցը: Պատգամավոր ընտրվելու պարագայում դատարանը պետք է նրան ազատ արձակի։...

Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին

Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայից հետ է կանչել արտակարգ և լիազոր դեսպան Ռաշադ Մամեդովին և նրան նշանակել Ուզբեկստանում դեսպան։ Նա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանն էր 2021 թվականի հուլիսի 26-ից։ Մեկ այլ հրամանագրով Թուրքիայում Ադրբեջանի նոր արտակարգ և լիազոր դեսպան...