Այսօր առավել քան երբևէ մեր հասարակությունը ծարավ է սիրո, ճշմարտության, հույսի և ողորմածության. Հայր Ռուբեն

9 Փետրվարի, 2026

Նախօրեին Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Սուրբ Պատարագ է մատուցել Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում՝ տեղի եկեղեցական ծուխի հրավերով։

Հայր Սուրբն իր քարոզում անդրադարձել է քրիստոնյաների առաքելությանը և սեփական կյանքով Տիրոջը վկայելու կոչմանը։ Դիմելով հավատավոր ժողովրդին՝ Հայր Ռուբենը նշել է. «Մեր Սուրբ Եկեղեցին խոնարհությունը սահմանել է որպես առաջին առաքինություն, իսկ հպարտությունը՝ որպես առաջին մահացու մեղք։ Հպարտ մարդը կարծում է, որ Կենդանի ջրի կարիքը չունի, իրեն ինքնաբավ է համարում։ Իսկ մեր՝ քրիստոնյաներիս ծարավի զգացումը սկսվում է այն պահից, երբ գիտակցում ենք, որ հոգևորի կարիք ունենք, որ Աստծո կարիքն ունենք։ Այսինքն, մեր քրիստոնեական ընթացքը սկսվում է հենց խոնարհությունից, խոնարհաբար մեր իրական կարիքները ճանաչելու և դրանք Աստծո առաջ բերելու կարողությունից։

Դարերի խորքից Հիսուս այսօր Իր խոսքն է ուղղում մեզ և ասում․ «Ով ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի։ Ով հավատում է ինձ, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, նրա ներսից կենսատու ջրի գետեր պիտի բխեն» (Հովհաննեսի ավետարան 7։37–38)։

Այսօր առավել քան երբևէ մեր հասարակությունը ծարավ է։ Ծարավ է սիրո, ճշմարտության, հույսի և ողորմածության։ Եվ այդ ծարավը ունի միայն մեկ աղբյուր՝ Կենդանի ջուրը, որ Քրիստոսն է։ Եկեք ընդունենք Տիրոջ հրավերը, մոտենանք Աստծուն, սիրենք, հավատանք և հույս ունենանք, որպեսզի այդ հավատքը վարակիչ դառնա մեր շրջապատի համար։

Թող Աստծուց մեզ տրված շնորհներն իսկապես հոսեն մեզնից դեպի մեր ընտանիքները, մեր ընկերները և մեր հասարակությունը։ Այդպիսով կարժանանանք Տիրոջ այն խոսքին, որ ասում է․ «Դո՛ւք եք երկրի աղը… դո՛ւք եք աշխարհի լույսը» (Մատթեոսի ավետարան 5։13–14)։ Դուք եք, որ պաշտպանում եք հասարակությունը փտումից ու բարոյական քայքայումից, և միաժամանակ, համ եք տալիս կյանքին։ Եվ դուք եք, որ Քրիստոսի աստվածային լույսով լուսավորում ու փայլեցնում եք ձեր շրջապատը, ձեր համայնքը և ձեր ընտանիքը»։

Նմանատիպ նյութեր

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը

Ստեփան Ասատրյանին (Տ. Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանին (Տ. Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ։ Համապատասխան որոշումը կայացրել է...

Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ»

Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուժեղ Հայաստանում» երեկ երկար են քննարկել՝ հրապարակայի՞ն պատասխանել Փաշինյանի հայտարարությանը, որ եթե չհաջողվի համոզել ընդդիմությանը նոր սահմանադրության հարցում, արտահերթի կգնան, թե՞, այնուհանդերձ, խուսանավել, քանի դեռ հարցն օրակարգ չի մտել։...

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ «Ժողովուրդ»

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ սկանդալային և անսպասելի իրավիճակ է ստեղծվել։ Մեզ հաջողվել է պարզել, թե առաջադրված դատավորներից ով քանի ձայն է ստացել ՍԴ ներսում....

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաքիի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը թիմին թեպետ հանձնարարել էր հանրային ուշադրությունը թեմայից շեղելու համար օրակարգային դարձնել եկեղեցու թեման ու գործի դնել ԱԺ-ում եկեղեցու հարցով ձեւավորված քննիչ հանձնաժողովը, սակայն այդ հանձնաժողովը չի...

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացի չիրականացման դեպքում հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ...