Այսքանից հետո արժե՞ մտածել, թե այդ չինովնիկը, իբր ինքնուրույն դեմք է, դա սոսկ իշխանության հլու հնազանդ սուբյեկտներից է․ Դանիելյան

11 Հունիսի, 2025

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է․

«Ինչո՞ւ բովանդակային կտրվածքով այդպես էլ չեմ անդրադառնում ալլահշուքյուր փաշազադեյի հակաեղեցեկան, ըստ էության՝ հայատյաց մտքերին։ Այն պարզ պատճառով, որ դրանց հեղինակն ինքը չէ, ինքն ընդհանրապես սեփական մտքեր արտաբերելու ունակ չէ։ Մայր Աթոռի պատվիրակության կազմում առնվազն երկու անգամ մասնակցել եմ այդ կրոնական պաշտոնյայի հետ բանակցություններին՝ 44-օրյա պատերազմից առաջ և հետո։

Բանակցությունների ողջ ընթացքում ամեն, անգամ պարզունակ հարցի պատասխանելիս պարտադիր շփոթված պտտվում նայում էր ադրբեջանական հատուկ ծառայության չինովնիկներին, երբեմն նաև ցածրաձայն քննարկում, նոր կցկտուր ու կիսագրագետ բառամթերքով փորձում էր մտքերը շարադրել, թեպետ՝ 44-օրյա պատերազմից հետո մի այլ կարգի էր գոռոզացել։

Իսկ վերջում Վեհափառ Տերն ուղղակի դիտողություն արեց՝ հորդորելով այլևս լրագրողների մոտ ավելորդ չոգևորվել և բանակցությունների արդյունքները չաղավաղել։

Այսքանից հետո արժե՞ մտածել, թե այդ չինովնիկը, իբր ինքնուրույն դեմք է, դա սոսկ իշխանության հլու հնազանդ սուբյեկտներից է։

Հ.Գ. Սա չէի հանրայնացնի, եթե այդ սուբյեկտը չանցներ բարեկրթության սահմանները …»։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...