Այս պատերազմը մեծացնում է թշնամանքը Թուրքիայի և Իսրայելի միջև. փորձագետ

3 Մարտի, 2026

Իրանի գերագույն առաջնորդի մահից և շարունակվող ամերիկա-իսրայելական հարվածներից հետո Իսլամական Հանրապետության ապագան դարձել է շատ ավելի քիչ կանխատեսելի։ Սակայն մեկ հետևանք արդեն իսկ նկատելի է. այս պատերազմը մեծացնում է թշնամանքը Թուրքիայի և Իսրայելի միջև՝ նրանց մոտեցնելով երկարաժամկետ ընդհարման, գրում է Brookings ինստիտուտի փորձագետ Ասլի Այդընթաշբաշը։

Դա պարզ էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սկզբնական արձագանքից։ Նա Նեթանյահուին մեղադրեց հակամարտությունը հրահրելու մեջ և Իսրայելի հարվածները «սադրանքներ» անվանեց՝ առանց հիշատակելու ԱՄՆ զինվորականների դերը։ Անկարան նախընտրում է հավատալ, որ Թրամփին պատերազմի մեջ ներքաշել է Իսրայելը՝ Մերձավոր Արևելքը վերաձևավորելու վճռականությամբ։

Թուրքիան չի ցանկանում նոր պատերազմ իր սահմաններին և անաղմուկ կաշխատի Թրամփի վարչակազմի և ռեժիմի ներկայացուցիչների հետ՝ լարվածության թուլացման ուղի գտնելու համար՝ ելնելով ոչ թե Թեհրանի նկատմամբ համակրանքից, այլ հետևանքների մասին մտահոգությունից։

Իրանն ու Թուրքիան պատմական մրցակիցներ են, և թուրքերը վաղուց մտահոգված են Իրանի միջուկային նկրտումներով, հրթիռային հնարավորություններով և պրոկսի ցանցով։ Սակայն թուրքական իշխանությունները միաժամանակ վախենում են, որ պատերազմը կհանգեցնի երկարատև անկայունության և հետևանքների, որոնք ավելի վատ կլինեն, քան ներկայիս ստատուս քվոն, ներառյալ փախստականների հոսքը, առևտրի և էներգետիկայի խափանումները, ինչպես նաև այն պատեհությունը, որ Իրանում ներքին քաոսը Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առնչվող քրդերի ինքնավարության համար նոր հնարավորություններ կստեղծի։ Թուրքիան ռեժիմի փոփոխությունը իրատեսական սցենար չի համարում։

Անկարայի ավելի խոր մտահոգություններն աշխարհաքաղաքական են։ Թուրքիան իրեն քաջածանոթ Իրանը նախընտրում է պատերազմից հետո ստեղծված կարգին, որը մեծապես ձևավորել է Իսրայելը։ Թուրքական ընկալումներում Միացյալ Նահանգների և Իսրայելի նպատակները տարբերվում են։

Թրամփը համարվում է պրագմատիկ գործիչ, որը կարող է հայտարարել արագ հաղթանակի մասին և վերադառնալ միջուկային դիվանագիտությանը։ Ի տարբերություն դրա, Իսրայելն ընկալվում է որպես ավելի լայն նպատակ հետապնդող՝ գաղափարախոսական վերափոխում, մասնատված Իրան և Իսրայելի ռազմական գերազանցության շուրջ կազմակերպված Մերձավոր Արևելք։ Դա անխուսափելիորեն կհակասի Թուրքիայի շահերին և տարածաշրջանային ազդեցության նրա ձգտմանը։

Հենց դա է պատճառը, որ Թուրքիան և Իսրայելն ավելի ու ավելի են հայտնվում անվտանգության երկընտրանքի ծուղակում՝ միմյանց հաջողություններն ընկալելով որպես ուղղակի սպառնալիք և միմյանց մեղադրելով համապատասխանաբար «նեոօսմանիզմի» և «Մեծ Իսրայելի» ձգտման մեջ։ Նրանց մրցակցությունն արդեն սրվել է Գազայի և Սիրիայի հարցում։ Այժմ Իսրայելի գլխավորությամբ տարածաշրջանային կարգի հեռանկարն այդ մրցակցությունն ավելի կսրի։ Անկարան կարող է դուրս մնալ պատերազմից։ Ընդսմին, Իսրայելի հետ մրցակցության կառավարումը և Վաշինգտոնի հետ հետագայի վերաբերյալ դիվանագիտական ​​երկխոսության մեջ մտնելը շատ ավելի կդժվարանա:

Նմանատիպ նյութեր

Քյարքին Հայաստանի տարածք չէ. Փաշինյանը՝ Տիգրանաշենի մասին

«Հայաստանի և Ադրբեջանի տարածքներն արտահայտող քարտեզներ կան, և այդ քարտեզներով է, որ մենք Կիրանցի հատվածում իրականացրել ենք սահմանազատում։ Այդ քարտեզներով Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին, Բարխուդարլուն, Յուխարի Ասկիպարան՝ ոչ»,- նշել է...

Ռուսաստանը գնահատում է երկրների ջանքերը ուկրաինական կարգավորման հարցում. Պեսկով

Ռուսաստանը գնահատում է երկրների ջանքերը ուկրաինական կարգավորման հարցում. Պեսկով

Ռուսաստանը գնահատում է բոլոր այն երկրների ջանքերը, որոնք անկեղծորեն ցանկանում են նպաստել ուկրաինական կարգավորմանը, բայց դրանք դեռ քիչ են, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Մենք բարձր ենք գնահատում բոլոր այն երկրների...

Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան

«Փաշինյանը մեզ 10-րդ հանրապետություն էլ կհասցնի, դրա համար չպետք է թողնենք»,- դատական նիստից առաջ լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը։ Նա շարունակեց. «Եթե հողերը հանձնելով հռչակենք...

7 զինծառայողի վրաերթի ենթարկածը պայմանագրային զինծառայող է, 3 անչափահաս երեխաների հայր․ Նոր մանրամասներ

7 զինծառայողի վրաերթի ենթարկածը պայմանագրային զինծառայող է, 3 անչափահաս երեխաների հայր․ Նոր մանրամասներ

7 զինծառայողի վրաերթի ենթարկած «ԳԱԶ-53» բեռնատարի վարորդը Վահան գյուղի բնակիչ է, պայմանագրային զինծառայող և 3 անչափահաս երեխաների հայր, News.am-ի հետ զրույցում ասել է Վահան գյուղի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը։ Նա եղել է իր սեփական բեռնատարով, դրանք տարվա մեջ կարող...

Մենք ցանկացած իրավիճակի վերաբերյալ ունենք կոնկրետ մարտավարություն․ Արամ Վարդևանյան 

Խմբակցությունը ունի ցանկացած իրավիճակի վերաբերյալ հստակ մարտավարություն, պարզապես կխնդրեմ սպասել, ըստ արդյունքի՝ խմբակցությունը իր դիրքորոշումը կներկայացնի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ,...