ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը

15 Ապրիլի, 2026

Ճեպազրույցով է հանդես գալիս ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի համակարգող Իշխան Սաղաթելյանը։

Նախորդիվ տեսաուղերձում Իշխան Սաղաթելյանն առաջարկել էր ընդդիմության միասնական հանրահավաք՝ ընդդեմ իշխող ուժի ապօրինությունների։

Հայտարարությունը՝ ստորև․

«Չարիքի այս իշխանությունը կատարել է հերթական ձերբակալությունը, այս անգամ կին քաղաքական գործչի։

Ապշում եմ, երբ մարդիկ զարմանում են, որ  Նիկոլ Փաշինյանը ձերբակալում է երիտասարդ կնոջ՝  նորածին երեխայի մորը․ նման տեքստեր ասողները հաճախ մոռանում են թե ում հետ գործ ունեն։ Խոսքը այն Նիկոլ Փաշինյանի մասին է, ով օրը ցերեկով վրաերթի ենթարկեց հղի կնոջը, մինչև հիմա ներողություն չի խնդրել, իսկ վրաերթի ենթարկողը պատասխանատվություն չի կրել։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է, ում գործունեության հետևանքով ունեցել ենք 5000 զոհ, ով հանձնեց հայրենիքը, ում գործունեության արդյունքում այսօր Ադրբեջանը գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Վերջին հինգ տարիների ընթացքում պետք չի զարմանալ, Նիկոլ Փաշինյանը նրա կամակատար դատախազությունը և քննչական մարմինները բազմաթիվ կեղծ շինծու մեղադրանքներով ու ձայնագրություններով ձերբակալել են մի քանի տասնյակ քաղաքացիների։ Ընդամենը հիշեցնեմ Վայոցր ձորի ՀՅԴ կառույցի հետ ինչ տեղի ունեցավ երկու տարի առաջ, 14 հոգու նման շինծու մեղադրանքներով, այդ թվում նաև կանանց, ձերբակալեցին, իսկ  դրանից առաջ Արարատի մարզում, Արմավիրի մարզում․․․  Առհասարակ բազմաթիվ քաղաքացիներ իրենց քաղաքական հայացքների, ակտիվության համար այս իշխանության և նրանց կամակատար դատախազության կողմից ապօրինի հետապնդման են ենթարկվել և ձերբակալվել։

Եվ վերջապես Բագրատ Սրբազանը, Արթուր Սարգսյանը, Իգոր Սարգսյանը և 15 հոգի նման կեղծ շինծու մեղադրանքով, նման խուժան ձայնագրությունների արդյունքում այսօր գտնվում են անազատության մեջ, հետևաբար պետք չի զարմանալ այս իշխանությունների ապօրինություններից, սրանց ձեռագիրը նույնն է և իրենց իշխանությունը պահելու և ապագայում վերարտադրություն ապահովելու համար շարունակելու են նման գործելաոճը։

Իսկ ի՞նչ է պետք իրականում, իսկ ի՞նչ պետք է անել։ Ես հրապարակային կհնչեցնեմ այն առաջարկությունը, ինչ արդեն հինգ ամիս է արել եմ քաղաքական դաշտին, քաղաքական ուժերին և գտնում ենք, որ այս ամեն ինչի դիմաց առնելու միակ ճանապարհը դա է։

Ի՞նչ ենք մենք առաջարկել քաղաքական ուժերին, ի՞նչ ենք խոսել այս ընթացքում, որ անկախ նրանից, ինչ տարաձայնություններ կան ընդդիմադիր ուժերի միջև, անկախ նրանից, որ մենք առաջիկա ընտրություններում մրցակիցներ ենք նաև, գոյություն ունեն կարևորագույն առաջնային օրակարգային հարցեր, որոնց շուրջ համագործակցությունը կենսական անհրաժեշտություն է։ Խոսքը՝ այս իշխանության հալածանքներին և ապօրինություններին համատեղ ուժերով դիմագրավելու, քաղբանտարկյալների ազատությունը ապահովելու և առաջիկա ընտրություններին վերհսկողություն իրականացնելու մասին է, և այս օրակարգերով անհրաժեշտ է համագործակցություն։

Նաև մենք ունենք առաջարկություն՝  հնչեցված հարցերի շուրջ ընդդիմությունը հրավիրի միասնական հանրահավաք՝  այս իշխանություններին պատշաճ հակազդեցություն ցույց տալու և համատեղ ուժերով այս ապօրինությունների դեմն առնելու համար։ Մենք գտնում ենք, որ սրանք շարունակելու են այս ապօրինությունները, պետք չի զարմանալ, սրանք առաջիկայում ավելի մեծ ծավալի են հասցնելու, այս իշխանությունը նաև ունի կանաչ լույս իր ապօրինությունները շարունակելու համար, իսկ սրան դիմագրավելու և այս ամեն ինչը կախելու միակ ճանապարհը համատեղ ուժերով քայլերն ու գործողություններն են։

Դրա և՛ մեխանիզմները կան, և՛ հնարավորություն կա, և՛ ձևավորած առաջարկությունը։ Մենք հավատում ենք, որ հնարավոր է սրա դեմն առնել, դրա բոլոր պայմանները կան, անհրաժեշտ է ընդամենը չընկնել Նիկոլ Փաշինյանի լարած ծուղակը և թակարդը, հավելյալ ճեղքեր չստեղծել ընդդիմադիր դաշտում և չխուսափել համագործակցության հեռանկարից, որովհետև գոյություն ունի իշխանություն՝ իր հանցավոր դատախազության, քննչական մարմիններով, որոնք պատրաստ են ցանկացած ապօրինության, իսկ որևէ ուժ միայնակ այս ամեն ինչի դիմացը դժվար կկարողանա առնել։

Հետևաբար, անհրաժեշտ է այս հարցերի շուրջ լիարժեք և ամբողջական համագործակցության։ Մենք շարունակելու ենք այս թեմայով աշխատանքները և մեր ժողովրդի, հանրության տարբեր շերտերի և քաղաքական ուժերի հետ, որովհետև սրանց դիմագրավելու միակ ճանապարհը պատշաճ և համարժեք հակազդեցությունն է, որին մենք պատրաստ ենք ամբողջական տրամադրվելու, մեր ներուժը դնելու և այդ նույն ակնկալիքն ունենք ընդդիմադիր դաշտի բոլոր դերակատար ուժերից։ Առայժմ այսքանը»։

Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 

 

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքի հետ կանոնավոր կապից. Human Rights Watch

Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքի հետ կանոնավոր կապից. Human Rights Watch

Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ ինքը և ևս 18 հայ բանտարկյալներ զրկված են ընտանիքի հետ կանոնավոր կապից, բժշկական հետազոտություններից և ադրբեջանական օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքներից, գրում է Human Rights Watch-ը։ Սեպտեմբերի 16-ին ձայնագրված և երկու օր անց...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին

Սեպտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ-ից ժամանած Ասորի Ուղղափառ Եկեղեցու ուխտավորներին՝ գլխավորությամբ Նյու Ջերսիի Սուրբ Մարկոս մայր տաճարի հոգևոր հովիվ Հայր Ջոզեֆ Շամունի։...

ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի. նախագիծ

ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի. նախագիծ

Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ՝ ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Սևանա լճում 2025-2026 թվականների սիգի բնական վերարտադրությունը գնահատելու, ձվադրման...

ՀՀ բանակում սպորտային համազգեստ հագնում են. սա նորություն չէ. ՊՆ-ն պարզաբանումը

ՀՀ բանակում սպորտային համազգեստ հագնում են. սա նորություն չէ. ՊՆ-ն պարզաբանումը

ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցցանցերի որոշ օգտատերեր իրազեկ չլինելու պատճառով քննարկում են զորամասի հրամանատարի՝ սպորտային համազգեստով ՀՀ պաշտպանության նախարարին ներկայանալը, հարկ ենք համարում տեղեկացնել, որ զինված...

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն թուլացնի ռազմական ճնշումը և վերացնի շրջափակումը։ Այս մասին գրում է Reuters-ը։ Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ն պետք է հայտարարի խնդիրը դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու իր մտադրության մասին, պաշտոնականացնի դա և համաձայնեցնի...