Այս պահին ընթանում է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով հերթական դատական նիստը։
Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով:
Մկրտիչ եպիսկոպոսն այս մեղադրանքները չի ընդունել:
Դատական նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

