ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Արշակ սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանի ասուլիսը

20 Փետրվարի, 2026

Մամուլի ասուլիսով է հանդես գալիս քաղբանտարկյալ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը։ Նա ներկայացնում է սրբազանին վերագրվող տեսանյութերի փորձաքննությունների արդյունքները։

Արսեն Բաբայանը մինչ ասուլիսն անդրադարձել էր քննչական կոմիտեի պնդմանը, թե իբր փորձաքննությամբ հաստատվել է, որ տեսագրության մեջ երևացող տղամարդն Արշակ սրբազանն է։

Փաստաբանը գրել է․

«Այս առնչությամբ հարցիս

Պետություն 1-ի փորձագետը պատասխանել է․

— Ներկայացված նյութից հուսալի դեմքային նույնականացում կատարել հնարավոր չէ։ 640×512 լուծաչափը և սեղմումը, ինչպես նաև տեսարանի բովանդակությունն ու կադրերի կրկնությունը, չեն ապահովում անհատականացման համար բավարար և կայուն մորֆոլոգիական մանրամասներ։ Տեխնիկական բարելավումը կարող է բարձրացնել ընդհանուր տեսանելիությունը, սակայն չի ստեղծում բացակայող նույնականացնող հատկանիշներ։

Պետություն 2-ի փորձագետը պատասխանել է.

— Ոչ։ Ներկայացված նյութով անձի հուսալի նույնականացում հնարավոր չէ։

Առկա են մանրամասն հիմնավորումներ, թե ինչու հնարավոր չէ։

Պետություն 3-ի փորձագետը պատասխանել է.

— Տեսագրություններում երևում են անձինք, սակայն տեսանյութերը ցածր որակի և սահմանափակ լուծաչափի են (640×512), ինչը բավարար չէ հուսալի դեմքային նույնականացման համար։

Ճշգրիտ նույնականացումը կախված է դեմքի հիմնական մորֆոլոգիական հատկանիշների տեսանելիությունից, իսկ նման սեղմված և ցածր լուծաչափ ունեցող նյութում հնարավոր չէ հայտնաբերել եզակի մանրահատկություններ կամ նուրբ անատոմիական առանձնահատկություններ։ Եզրակացվում է, որ տեսագրություններում պատկերված անձանց նույնականացումը հնարավոր չէ։

Հ.Գ. Տեսնես ինչի՞ են քննչականում այդքան շատ ուզում, որ հակառակի մասին տպավորություն լինի։ Ո՞րն է քննչականի շահագրգռվածությունը․․․»։

Մամուլի ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

Նմանատիպ նյութեր

Իշխանությունը թաքցնում է ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ վիճակը. «Հրապարակ»

Իշխանությունը թաքցնում է ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ վիճակը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է, որ ադրբեջանցու կրակոցներից տուժած սյունեցի 38-ամյա կնոջ վիճակը բավականին ծանր է, իսկ պատկան գերատեսչություններն ու «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրինությունը դրա վերաբերյալ միտումնավոր լռում են։ Կինն արդեն մի քանի օր է այս հիվանդանոցում, նրան երեկ...

ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»

ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ բենզինի շուկայում առաջիկայում ֆինանսական լուրջ «ցնցումներ» են սպասվում։ Պետական եկամուտների կոմիտեն սկսել է լայնածավալ ուսումնասիրություններ, և նրա թիրախում են մի շարք տնտեսվարողներ։ ՊԵԿ-ը քննում է ոչ միայն բենզալցակայանների վերջնական...

Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ»

Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Սյունիքի մարզի զորամասերում արձանագրված ողբերգական դեպքերը կարող են կադրային հետևանքներ ունենալ Ռազմական ոստիկանությունում։ Քննարկվում է Սյունիքի մարզի ռազմական ոստիկանության ղեկավարի պաշտոնանկության հարցը։ Օրաթերթի աղբյուրների...

Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»

Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»

«Փաստ»-ը գրում է, որ ԵԽԽՎ պատվիրակ Դամիեն Կոտյեի զեկույցը, թեև մեղմ ձևակերպումներով, արձանագրում է վերջին ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահումներ, կաշառքի փորձեր ու ընդդիմության վրա ճնշումներ։ Նշվում է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի...