Այս քրեական գործը Սամվել Կարապետյանին բացարձակ չի վերաբերում․ Արմեն Ֆերոյան 

17 Նոյեմբերի, 2025

Սա շինծու, ապօրինի ու անհիմն գործ է։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը։

«Դատարանը լսել է դատավարության կողմերին։ Վարույթ իրականացնող մարմինը ներկայացրել է իր դիրքորոշումը։ Բավականին ծավալուն էր փաստաբանական թիմի հարցադրումները ու ընդհանուր գործը 18 հատորից է բաղկացած։ Ժամեր շարունակ մենք հարցեր ենք տալիս վարույթն իրականացնող մարմնին ու կարելի է ասել չի լինում որևիցե հարցի հստակ պատասխան, քանի որ այս քրեական գործը ամբողջությամբ, կարելի է ասել, Սամվել Կարապետյանին բացարձակ չի վերաբերում։ Սա շինծու, ապօրինի ու անհիմն գործ է։ Բացարձակ անհիմն է։ 18 հատորից գործ է բաղկացած, բայց 18 հատորից որ էջը ասում ենք՝ թերթեք և ցույց տվեք՝ ինչ կապ ունի դա Սամվել Կարապետյանի հետ, որևէ ձևով չեն կարողանում հիմնավորել»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը․ «Ժողովուրդ»

4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մոտ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի սկզբին, Սյունիքի սահմանամերձ Ծավ բնակավայրում ջրի հետ կապված աղմկահարույց դեպք արձանագրվեց։ Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ բնակչի տնից վերցված ջրի նմուշում սնդիկի պարունակությունը գերազանցել...

Հայաստանը չի ապահովել հոր և դստեր վերամիավորումը․ ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել․ Hetq.am

Հայաստանը չի ապահովել հոր և դստեր վերամիավորումը․ ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել․ Hetq.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ ներկայացված գործով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)։ Դատարանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները բավարար և արագ...

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազություն

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազություն

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին։ 1lurer.am-ին գերատեսչությունից փոխանցել են, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 14:17-ին ՀՀ ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ...

Միրզոյանն ու ԱՄՆ պաշտոնյան մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ

Միրզոյանն ու ԱՄՆ պաշտոնյան մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության...

Ադրբեջանցի զինծառայողի կրшկոցից վիրшվորված կնոջը տեղափոխել են Երևան․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրшկոցից վիրшվորված կնոջը տեղափոխել են Երևան․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը տեղափոխեցին Երևան: «Կնոջ վիճակը կայուն է, գիտակցությունը տեղն է»,-հայտնել են Առողջապահության նախարարությունից։ Ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ...