Այս իշխանությունը հերթական անգամ փորձ է անում իր աթոռը պահելու համար, մանևրել, երբ որ պետք է, դառնում են արևմտամետ, երբ որ պետք է, դառնում են խիստ ռուսամետ: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր արմոն Ռուստամյանը։
«Բայց խնդիրը իրենց մնում է նույնը, այնպես անեն, որ բոլոր դաշտերում համարվեն իրենք ամենալավագույնը և բոլորի կողմից ընդունվածը։ Բայց անցած ճանապարհ կա, կատարված գործողություններ կան, կոնկրետ քայլեր կան, որոնք հստակ ցույց են տալիս, որ անհամատեղելի են իրենց հայտարարությունները իրենց գործերի և արարքների հետ: Եվ իրենք այնքան են արդեն հեռացրել իրարից մեր վեկտորները դեպի Ռուսաստան և դեպի Արևմուտք, որ դժվար են կարողանալու տեղավորվել այդ իրարից հեռացած երկու կողմերում համապատասխանաբար լավագույն ֆավորիտը ճանաչվելու միտումից»,- նշեց նա:
Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի։ Եվրամիությունը շարունակում է հրահրել ու խորացնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ եվրոպացիներն այնտեղ իրենց արյունը չեն թափում։ Այս մասին տեսաուղերձում Ռիա նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Սլովակիայի...
Ֆրանսիայում համազգային գործադուլը վերածվել է զանգվածային անկարգությունների ու բախումների․ երկրի տարբեր քաղաքներում փողոց է դուրս եկել ավելի քան 100 հազար ցուցարար։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Մարսելում ցուցարարների խումբը ներխուժել է քաղաքապետարանի շենք, իսկ...
«ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ...
ՌԴ Իվանովո քաղաքի հայ համայնքն աղուհացով է դիմավորում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջից։ Տեղաբնակ հայերի համար օրը տոնական է, քանի որ օծվելու է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին, որի...
Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։ Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և...