Այս ընտրությունները նրա մասին են, թե Հայաստանը արդյո՞ք մնալու է հայկական պետություն․ Ռոբերտ Քոչարյան 

5 Հունիսի, 2026

«Այս ընտրությունները նրա մասին են, թե Հայաստանը արդյոք մնալու է իր բովանդակությամբ հայկական պետություն: Սա է այս ընտրությունների գլխավոր հարցը: Մենք պաշտպանո՞ւմ ենք, թե՞ դավաճանում ենք մեր պատմությանը, մեր ինքնությանը, մեր արժեքային համակարգին:

Այս ընտրությունները նրա մասին են, թե մենք պահպանում ենք մեր ինքնիշխանությունը, թե մենք դառնալու ենք թուրքական աշխարհի կցորդ և կատարելու ենք իրենց կամքը։

Այս ընտրությունները նաև Հայաստանի պատմության մեջ ամենից կեղտոտ, այլանդակ ընտրություններն էին: Եվ այդ կեղտի և այլանդակության հեղինակը այս իշխանությունն է: Իրենք թունավորել են այս ընտրարշավը իրենց թույնով, կեղտոտ բերաններով, կեղտոտ բառապաշարով: Մենք սա չենք հանդուրժում: Մեր ոճը չի: Հայաստանը պիտի փորձենք մաքուր պահել այդ կարգի կեղտից:

Ոչ մի ընտրություն Հայաստանի պատմության մեջ չի զուգորդվել այս քանակի ձերբակալություններով, կալանքներով, տարբեր կարգի ճնշումներով, ծեծով և այլն, և այլն, և այլն: Եվ այս ամենի հեղինակը այս իշխանությունն է, որը եկել է ժողովրդավարության կարգախոսներով, բայց դարձել է ուղղակի բռնապետական ոճ ունեցող իշխանություն և այդ ամեն ինչով նույնիսկ հարցականի տակ է դնում արդյունքների լեգիտիմությունը»,- այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, «Հայաստան» դաշինքի անդամների և աջակիցների ամփոփիչ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

75 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆեյսբուքյան...

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ...

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը։ Թերթը մասնավորապես նշել է. «Խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նրա որդուն՝ Կարեն Լազարյանին բերման են ենթարկել Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։...

TRIPP-ի լայնությունը հայտնի չէ՞․ Ի՞նչ տարածքի մասին է խոսքը․ Վարդանյանը՝ Միրզոյանին 

«Փաստաթղթում հնարավորինս հստակ, պարզ ներկայացված է՝ «անխոչընդոտ» ինչ է նշանակում։ Այսինքն՝ դրա դիմաց, դուք էլ նշեցիք, որ Հայաստանը ստանում է փոխադարձ առավելություններ։ Այս փոխադարձ առավելությունների նկարագրությունը որևէ տեղ՝ ձեր ստորագրած...