Այս անգամ էլ՝ ավելի քան 5 մլն դիտում. Ռոբերտ Քոչարյանի հրապարակային խոսքի դիտումները շեշտակի աճել են․ «Փաստ»

27 Մայիսի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ավելի քան երկուսուկես տարվա դադարից հետո ունեցած երեք հրապարակային խոսքի դիտումների վիճակագրությունն ուսումնասիրելով՝ պարզվեց, որ նրա անձի, խոսքի նկատմամբ հանրային հետաքրքրությունը շեշտակի աճ է արձանագրել։ Նախորդիվ նշել էինք, որ, մասնավորաբար, «Հայկական համալսարանի» ուսանողների և դասախոսների հետ հանդիպման մասին մի քանի լրատվամիջոցում տեղադրված տեսանյութերը ունեցել են ավելի քան 2,5 մլն դիտում: Այս անգամ ուսումնասիրել ենք երկրորդ նախագահի՝ մայիսի 19-ին հրապարակված 4 լրատվամիջոցներին տված հարցազրույցը: Հիշեցնենք, որ հարցազրույցը վերաբերում էր Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, մեծ հատվածը վերաբերում էր այս իշխանությունների օրոք կոռուպցիային։

Եվ այսպես, չնայած Քոչարյանի հարցազրույցն ամբողջական և հատվածաբար տեղադրվել է բազմաթիվ հարթակներում, ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ էլ մենք ուսումնասիրել ենք ընդամենը մի քանի առաջատար ԶԼՄ-ի պաշտոնական էջերը սոցիալական հարթակներում։

Յոթ լրատվամիջոցի ֆեյսբուքյան հարթակներում տեղադրված նյութերի ընդհանուր դիտումների պատկերը ուրբաթ օրվա դրությամբ. News.am – 313000, 5-րդ ալիք – 491653, 24News.am – 29870, Yerevan.Today — 804524, Yerkir. am – 22809, Hayeli.am – 92513, Politik. am -111754։ Յութուբյան հարթակներում պատկերը հետևյալն է. News.am 142653, 5-րդ ալիք – 304523, 24News.am – 32556, Yerevan.Today – 20075, Yerkir. am – 4866, Hayeli.am – 121537, Aravot. am -1176, Politik.am – 59552, Hraparak. am — 576, Azatutyun- 2300։ Ուսումնասիրել ենք նաև լրատվամիջոցների ինստագրամյան և տելեգրամյան էջերը, պատկերը նույնն էր։ Երկրորդ նախագահի պաշտոնական հարթակներում ևս ընդհանուր մոտ 820 հազար դիտում էր եղել։

Եվ այսպես, ընդամենը մի քանի լրատվական հարթակներն ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն ունեցել է մոտ 5 մլն դիտում: Կրկնում ենք, որ խոսքը վերաբերում է այդ հարցազրույցը հրապարակած մի քանի տասնյակ լրատվամիջոցներից ընդամենը մի քանիսին։ Չենք ուսումնասիրել (ֆիզիկապես հնարավոր էլ չէր) ողջ լրատվական դաշտը, չենք ուսումնասիրել հասարակական-քաղաքական գործիչների, ակտիվիստների էջերը, որոնք տարածում էին տեսանյութերը, չենք ուսումնասիրել նախագահի աջակից կամ հակառակորդ գործիչների էջերը։

Նշենք նաև, որ ուսումնասիրությունը կատարվել է ուրբաթ օրը՝ մայիսի 23-ի երեկոյան. այսինքն, վստահաբար կարելի է նշել, որ դիտումներն արդեն գերազանցում են 5 միլիոնը։

Ի դեպ, շատ ավելի հետաքրքրաշարժ պատկեր է գրանցվում տեսանյութերի ներքո հավանումներն ուսումնասիրելիս։ «Փաստն» ուսումնասիրեց շուրջ 20 լրատվամիջոցում Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասերի ներքո նշումները։ Արձանագրեցինք, ընդհանուր առմամբ, 45 հազար դրկան և ընդամենը 7800 բացասական էմոջիներ։ Շեշտենք, որ դրանք ուսումնասիրելու համար ընտրված լրատվամիջոցների կեսից ավելին հայտնի են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ոչ հատուկ դրական վերաբերմունքով, և ենթադրելի էր, որ այդ լրատվամիջոցներին են հետևում երկրորդ նախագահի նկատմամբ բացասական դիրքորոշում ունեցողները: Ու անգամ այդ պարագայում բացասական արձագանքները 5 անգամ ավելի քիչ են։ Սա կարող է նշանակել, որ ոչ միայն երկրորդ նախագահի խոսքի նկատմամբ հետաքրքրությունն է ավելացել, այլև փոխվել է ընկալումն ու արձագանքը, այն է՝ շեշտակի նվազել է երկրորդ նախագահի հակավարկանիշը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»

Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխատանքի եւ բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել էր աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարար Միխեիլ...

Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն. «Ժողովուրդ»

Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գործարար Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործը քննող, գործարարին կալանքի տարած, 53 հոգանոց քննչական խմբի ղեկավար, քննիչ Սպարտակ Պողոսյանն ազատվել է աշխատանքից: «Ժողովուրդ» օրաթերթին Քննչական կոմիտեից ի պատասխան հաստատեցին լուրը՝...

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

Պատմաբան, Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի գրառումը․ «Արդեն ոչ միայն նյարդայնացնող է ՀՀ-ն ղեկավարող ամուսինների (համատարած խաբեությունների պայմաններում՝ դուք ասեք՝ նախկի՞ն, թե՞ ներկա ամուսինների) քարոզած բարքերն ու կարգախոսները, այլև պետության հարատև...

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքը։ Ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...