Այնտեղ, որտեղ չի հասնում Ալիևի ձեռքերը՝ օգնության է գալիս Փաշինյանը․ Աննա Գրիգորյան

31 Օգոստոսի, 2026

 

«Իրականում այս գործը քաղաքական է և աշխարհաքաղաքական։ Արցախի չորս նախագահներից երեքն այս պահին գտնվում են Բաքվի բանտում, և նախագահ Քոչարյանն էլ գտնվում է Երևանի ԱԱԾ մեկուսարանում: Եվ սրանք պատահական բաներ չեն:

Ես սա որպես փաստ ուզում եմ արձանագրել, որովհետև այնտեղ, ուր չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը: Սա իսկապես քաղաքական գործ է, որովհետև հատկապես հետընտրական փուլում մեզանից յուրաքանչյուրը պետք է իրեն այդ հարցը տա․ ինչո՞ւ պետք է հետընտրական փուլում, երբ արդեն ձևավորված իշխանություն կա, կարող ես քո արտաքին քաղաքականությունն իրականացնել, ներքին քաղաքականությունն իրականացնել, ի՞նչ կարիք կա հատկապես կալանքի տանել նախագահ Քոչարյանին (սա հատուկ եմ շեշտում)․ ի՞նչ կարիք պետք է լինի։

Ակնհայտ է, որ առաջիկայում սպասվում են լրջագույն փորձություններ Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի համար, մասնավորապես՝ ադրբեջանական պահանջները Տիգրանաշենի հանձնման, որը Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով դարձավ մի օրում «Քյարքի» և պարզվեց, որ այլևս Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս չէ, չնայած որևէ իրավական հիմք դրա համար չկա, ինչպես նաև Սահմանադրությունը (սա հստակ պահանջ է եղել Ադրբեջանի կողմից՝ Սահմանադրության փոփոխությունը, Անկախության հռչակագրին հղումը հանելը), որի սպասարկմանն է հիմա տանում Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական օրակարգը։ Դրա մասին է, և հետևաբար պետք էր չեզոքացնել քաղաքական ընդդիմադիր դաշտում հիմնական դերակատարներից մեկին՝ նախագահ Քոչարյանին»,- այս մասին «Աշխարհաքաղաքական գործ» խորագրով ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյությում։

Նմանատիպ նյութեր

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

Պատմաբան, Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի գրառումը․ «Արդեն ոչ միայն նյարդայնացնող է ՀՀ-ն ղեկավարող ամուսինների (համատարած խաբեությունների պայմաններում՝ դուք ասեք՝ նախկի՞ն, թե՞ ներկա ամուսինների) քարոզած բարքերն ու կարգախոսները, այլև պետության հարատև...

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքը։ Ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության...

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ից հայտնում են․ «2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է Անկախ դիտորդ...