Այն փաստը, որ Ադրբեջանը ներառված է «Խաղաղության խորհրդում», նրան խաղաղարար երկիր չի դարձնում. The Washington Times

25 Փետրվարի, 2026

Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է իր «Խաղաղության խորհուրդը» (Council of Peace)՝ միայն հրավիրյալների համար նախատեսված երկրների մի խումբ, որը խոստանում է նպաստել համաշխարհային կայունությանը՝ անմիջապես հեգնանք ի հայտ եկավ։ Այս մասին The Washington Times պարբերականի խմբագրության համար գրում է հոդվածի հեղինակ Ստեփան Փեչդիմալջին:

Հեղինակն ընդգծում է, որ խմբի կազմում որևէ երկրի ներառումն այնքան խորը կեղծավորություն չէր կարող լինել, որքան Ադրբեջանի դեպքը։ Սա մի երկիր է, որը տարիներ շարունակ օգտագործել է իր հսկայական բնական պաշարները՝ մարդու իրավունքների և օրենքի գերակայության ճնշման ոլորտում իր սարսափելի վարկանիշը «սպիտակեցնելու» համար։

«Նրանց համար, ովքեր հետևում են Հարավային Կովկասի իրադարձություններին, «Խաղաղության խորհրդի» վերջերս կայացած անդրանիկ գագաթնաժողովի ժամանակ Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին խաղաղության հասնելու համար գովաբանելու տեսարանը ոչ թե դիվանագիտական հաղթանակ է, այլ միջազգային հանրության ղեկավարության բարոյական ձախողումը։ Հայաստանի հետ 30-ամյա հակամարտությունից հետո Ադրբեջանը չի կարողացել խաղաղության հասնել երկխոսության, բանակցությունների կամ դիվանագիտության միջոցով։ Նա իր նպատակներին հասել է 2023 թվականի ռազմական հարձակման միջոցով՝ նախքան Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությանը իրենց տներից վտարելը՝ նրանց ամիսներ շարունակ սովի մատնելով շրջափակման միջոցով։ Սա «խաղաղություն» անվանել՝ նշանակում է վերիմաստավորել այդ բառը՝ տալով դրան լիակատար հնազանդության նշանակություն»,- գրում է Փեչդիմալջին։

Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի զավթումից ի վեր Ադրբեջանը չի խոսում և չի պահում իրեն որպես խաղաղության ձգտող երկիր։

«Նա ավելի շատ նման է մի երկրի, որը ցանկանում է տիրանալ Հայաստանին։ Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով, առանց որևէ պատշաճ իրավական ընթացակարգի, անազատության մեջ պահել հայ գերիներին, այդ թվում՝ մարդասեր Ռուբեն Վարդանյանին։ Այն շարունակում է կործանել հայկական եկեղեցիներն ու պատմական այլ հուշարձանները՝ փորձելով երկրի երեսից ջնջել տարածաշրջանում հայկական ցանկացած ներկայություն, և շարունակում է Հայաստանն անվանել «Արևմտյան Ադրբեջան»։

Հեղինակն ընդգծում է, որ շատ առումներով «Խաղաղության խորհուրդը» զուտ ներկայացուցչական քաղաքական թատրոն է, որը նպատակ ունի ուժը վեր դասել սկզբունքներից։ Միանալով այս խորհրդին՝ պարոն Ալիևը շարունակում է պարոն Թրամփի վստահությունը շահելուն ուղղված իր ջանքերը։ «Այն փաստը, որ Ադրբեջանը ներառված է «Խաղաղության խորհրդում», նրան խաղաղարար երկիր չի դարձնում։ Սա պարզապես ցույց է տալիս, թե որքան հեշտությամբ կարելի է գնել, վաճառել և մանիպուլյացիայի ենթարկել խաղաղության գաղափարը՝ ավտորիտար նպատակներին ծառայեցնելու համար»,- եզրափակում է Փեչդիմալջին։

Նմանատիպ նյութեր

Ծաղկաձորի ՔՊ-ական համայնքապետը խոստանում է՝ վերընտրվելու դեպքում փարթիների պակաս չի լինի․ «Հրապարակ»

Ծաղկաձորի ՔՊ-ական համայնքապետը խոստանում է՝ վերընտրվելու դեպքում փարթիների պակաս չի լինի․ «Հրապարակ»

Ի թիվս այլ համայնքների, Ծաղկաձոր համայնքում եւս հոկտեմբերի 25-ին անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ։ Այստեղ երկու ուժ է առաջադրվել՝ Քաղպայմանագիրը եւ ՀՅԴ-ն։ ՀՅԴ-ն առաջադրվել է 7 անձից բաղկացած ընտրական ցուցակով, համայնքապետի թեկնածուն Նվեր Սեփոյանն է։ Իսկ ՔՊ-ի 30...

Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո»

Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո»

Բժիշկները պայքարում են ադրբեջանցի զինծառայողից երեք երեխաներին պաշտպանելիս վիրավորում ստացած Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար։ «Փաստինֆո»-ն ազգականներից տեղեկացել է, որ այսօր վիրահատության ընթացքում կնոջ ազդրից մի քանի «բուռ» բեկոր է հեռացվել, ավելին, «մահացած» անոթ...

Արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր ընթացքը․ Տեր Վրթանես

Արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր ընթացքը․ Տեր Վրթանես

Բյուրականի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը շեշտում է՝ աշխարհիկ իշխանությունների ստեղծած արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Հայ Աառաքելական Եկեղեցու հոգևոր ընթացքը․ «Արագածոտնի թեմի հոգևոր կյանքը շուրջ մեկ տարի կանգնած է եղել մի շարք լուրջ...

Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը

Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը

Հայաստանի հետ «խաղաղության գործընթացի անշրջելիությունն» ապահովելու համար անհրաժեշտ է վերացնել խաղաղության համաձայնագրի դրույթների և Հայաստանի Սահմանադրության միջև առկա՝ Բաքվի գնահատմամբ, անհամապատասխանությունը։ Այս մասին Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի ընթացքում...

Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»

Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»

Ադրբեջանը վերջին ամիսներին ընդլայնել և ամրացրել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում, գրել է «Սպուտնիկ Արմենիա»-ն։ Ադրբեջանն այս հատվածում Հայաստանի տարածք է ներխուժել 2022 թ. սեպտեմբերին և, մեր հաշվարկներով, Ջերմուկի մոտակայքում ավելի քան 70 քառ. կմ...