Այն, ինչ լսում ենք Ադրբեջանից, տպավորություն չի ստեղծում, որ նրանք պատրաստ են պայմանագրի ստորագրմանը. Միրզոյան

22 Մարտի, 2025

«Մենք պատրաստ ենք անմիջապես սկսել խորհրդակցություններ ստորագրման վայրի և ամսաթվի վերաբերյալ։ Սակայն, ցավոք, տեսնում ենք, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ է բերում տարբեր նոր, ես կասեի արհեստական, նախապայմաններ, ինչը բարդացնում է պայմանագրի ստորագրումը և, այսպես ասած, ինստիտուցիոնալացված խաղաղության հաստատումը»,- բրազիլական «Folha» թերթին տված հարցազրույցում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին։

«Մենք գրեթե հասել ենք նպատակին. մեզ անհրաժեշտ է ընդամենը մի փոքր ավելի քաղաքական կամք՝ ուժեղ քաղաքական կամք, հանդիպելու և ստորագրելու պայմանագիրը։

Մենք նաև առաջարկել ենք ապաշրջափակել տրանսպորտային ուղիները՝ սկսելով այն երկաթուղուց, որը գործում էր խորհրդային տարիներին, և հանդես ենք եկել զենքի երկկողմ վերահսկման և վերիֆիկացման մեխանիզմի ստեղծման առաջարկով, քանի որ Ադրբեջանը ևս մտահոգություններ է հայտնել այս հարցի վերաբերյալ»,- ասել է Միրզոյանը։

Հարցին, թե այս նախապայմանների առկայության դեպքում հնարավո՞ր կլինի իրականում հասնել պայմանագրի ստորագրմանը, նախարար Միրզոյանը պատասխանել է. «Մենք պատրաստ ենք պայմանագրի անհապաղ ստորագրմանը։ Սակայն այն, ինչ լսում ենք Ադրբեջանից, տպավորություն չի ստեղծում, որ նրանք պատրաստ են: Ցավոք, ինչպես ասացի, նրանք շարունակում են նոր նախապայմաններ ներկայացնել»:

Նա նաև ասել է. «Տասնամյակների հակամարտությունից հետո մենք կարծում ենք, վստահ ենք, որ մեր տարածաշրջանում կա իրական հնարավորություն շրջելու թշնամանքի էջը և հաստատելու իրական խաղաղություն ու տևական կայունություն։

Սակայն սա իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է կառուցողական մոտեցում երկու կողմերից։ Հայաստանում մենք տեսնում ենք այս հնարավորությունը և լիովին հավատարիմ ենք խաղաղության այս օրակարգին։ Վերջապես, մեր ադրբեջանցի գործընկերների հետ համատեղ կարողացանք վերջնականացնել պայմանագրի նախագիծը։

Այս խաղաղության պայմանագիրը սահմանում է մի շարք կարևոր դրույթներ, որոնք, եթե ստորագրվեն, վավերացվեն և կյանքի կոչվեն, կարող են դառնալ ամուր հիմք հետագա քայլերի համար։ Ես հիմնականում խոսում եմ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին. մենք ճանաչում ենք այդ ամբողջականությունը` Խորհրդային Միության փլուզման պահին (1991 թ.) մեր երկրների միջև գոյություն ունեցած սահմանների հիման վրա։ Սա կենսական նշանակություն ունի։ Մենք նաև պարտավորվում ենք ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և միմյանց ներքին գործերին միջամտելուց, ինչպես նաև այլ պայմանավորվածություններ»։

Նմանատիպ նյութեր

Որքա՞ն են մեզ վիզա «խփում», որքա՞ն՝ ուրիշներին․ կշշմե՛ք․ «Կարճ ասած»

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, դարձյալ մամուլի ասուլիս էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում․ ասուլիս էին հրավիրել նրա պատգամավոր որդին, փաստաբանը և խմբակցության ևս մեկ պատգամավոր։ Ու դարձյալ ո՛չ...

Պետք չէ իրավիճակը հասցնել այդպիսի կետի՝ եթե իհարկե հասել է, որ գազի գինը չթանկացնելը արժենա քաղաքական էական գին. Հակոբ Բադալյան

Պետք չէ իրավիճակը հասցնել այդպիսի կետի՝ եթե իհարկե հասել է, որ գազի գինը չթանկացնելը արժենա քաղաքական էական գին. Հակոբ Բադալյան

Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկնա, ասում է կառավարող ուժի ներկայացուցիչ պատգամավորը։ Գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ շարունակելով. «Դե իհարկե, կառավարող ուժը մինչ այժմ Հայաստանին հասցրել է այնպիսի վնասներ ու հարվածներ, որ գազի գինն այլեւս...

Բոլոր իրական ընդդիմադիրները պետք է համախմբվեն․ Ագնեսա Խամոյան

Քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց պաշտպանությունն այն հիմնական կետերից մեկն է, որի շուրջ ընդդիմադիր, գոնե իրենց ընդդիմադիր հռչակած բոլոր ուժերը պետք է համախմբվեն, և այս հարցում չի կարող լինել որևէ տարակարծություն։ Այս մասին այսօր՝...

Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ուշակովն ասել է, որ նրանք մտքեր են փոխանակել Սթիվ Վիտկոֆֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա և Կիեւ կատարած այցերի վերաբերյալ։ «Ամերիկացի ներկայացուցիչների այցի...

Գեներալ Սաքոն մի օրվա մեջ պաշտոնազրկվեց․ հրավառությունը վախեցրել էր Փաշինյանին․ Գեղամ Մանուկյան

  «Էդ «վհուկների որսի», Նիկոլ Փաշինյանի վախերի, ինչ-որ արտահոսքերի մասին… Կհիշե՛ք, ժամանակին հանձնարարում էր ԱԱԾ-ին սատանաներ ման գալ։ ԱԱԾ պետն էլ, գլուխը տմբտմբացնելով, ասում էր՝ «լսո՛ւմ եմ, պարո՛ն վարչապետ»։ Հիմա ինքն էլ է հասկացել,...