Այն, ինչ կատարվում է Իրանում, մեր խնդիրն էլ է. Վարուժան Գեղամյան

14 Հունիսի, 2025

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, անդրադառնալով հարևան երկրում տեղի ունեցող զարգացումներին, նշում է.

«Իրանում ու դրա շուրջ տեղի ունեցողի մասին որպես բանաձև պիտի հստակ ֆիքսենք հետևյալը.

1. 2020 թ. ի վեր Իրանը միակ երկիրն է, որն ունի աներկբա դիրքորոշում Հայաստանի ու հատկապես Սյունիքի վերաբերյալ, որը բխում է հենց իր՝ իրանական շահերից (սա ռեալպոլիտիկ է, ոչ թե ուղղակի սիրուն խոսքեր)։

2. Իրանը բազմիցս ցույց է տվել, որ պատրաստ է գործնական քայլեր իրականացնել Սյունիքի անվտանգությունը բարձրացնելու համար։ Դրա վառ վկայությունը վերջերս անցկացված զորավարժություններն են։

3. Որևէ պատճառով Իրանի թուլացումը, Իրանի համար ճգնաժամային իրադրությունը կամ ցանկացած այլ նմանատիպ բան ազդելու է Իրանի կողմից՝ Սյունիքի պաշտպանության հնարավորությունների ու կարողությունների վրա։ Պատահական չէ, որ Էրդողանը ուղիղ ասում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» դեմ միակ երկիրը Իրանն է։

4. Թույլ Իրան նշանանկում է ավելի պակաս պաշտպանված Սյունիք, ուրեմն նաև ավելի մեծ թուրք-ադրբեջանական ճնշում ու նվաճման փորձեր։

5. Հետևաբար Իրանի կայունությունը, հզորությունը և ամրությունը մեր՝ Հայաստանի այս պահին անվտանգության գլխավոր երաշխիքներից է։

Հետևաբար այն, ինչ կատարվում է Իրանում, մեր խնդիրն էլ է»։

Նմանատիպ նյութեր

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական...

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից։ Ներկայումս զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ...

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։ Սրբազան...

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։ «Օրինակ՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի հետ կապված,...

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։ Դարեր...