«Չեմ կարող, թեկուզ շատ կարճ, չանդրադառնալ այսօրվա՝ իրականում ամոթալի օրվան․ իշխանության՝ եկեղեցու դեմ պայքարին։ Երբեմն ՔՊ պատգամավորները նեղանում են ինձնից, որ իրենց համեմատում եմ բոլշևիկների հետ։ Բայց նայե՛ք՝ բոլշևիկներն ի՞նչ արեցին. քսանական թվականներին փորձեցին վերջ տալ Հայ Առաքելական Եկեղեցուն։ Այսինքն՝ որպես համայնք Թիֆլիսն էր, Թիֆլիսից սկիզբ առավ, հետո տեղափոխվեց Սովետական Հայաստան։ Ազատ եկեղեցու շարժում սկսեցին՝ լրիվ մոտավորապես այն, ինչ այս տարիներին կատարվում էր Հայաստանում։ Այնտեղ կար մի եպիսկոպոս կամ վարդապետ, որի անունն այսօր չեն հիշում. լրիվ նույն թեզերով գրավում էին եկեղեցիները, թերթ էին տպում, քննադատում էին Վեհափառին, բարեփոխումներ պահանջում։
Աստվա՛ծ երկար կյանք տա մեր Վեհափառ Հայրապետին, բայց այն, ինչ այսօր տեղի է ունենալու Վաղարշապատում, հավասարազոր է երեսունյոթ թվականի խեղդամահությանը»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյան։
Մանրամասն՝ տեսանյութում։






