Այդ ինքնիշխանությունն ի՞նչ պոզով-պոչով կենդանի է, կնկարագրե՞ք. Քրիստինե Վարդանյանը՝ իշխանությանը

2 Հոկտեմբերի, 2025

«Իշխող ուժի ներկայացուցիներն ասում են, որ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի համար նենց պետություն են, ինչպես Վրաստանն ու Իրանը, ոչ մի տարբերություն, ու չեն հասկանում  թե ինչ խնդիր մենք ունենք այստեղ»,- ԱԺ-ում  ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Նա  ընդգծեց, որ Թուրքիան աշխարհի միակ պետությունն է, ով ցեղասպանել է հայ ազգին, չի ընդունում  այդ ցեղասպանությունը, շարունակում է այդ քաղաքականությունը։

«Ադրբեջանն այն պետությունն է, ով այդ քաղաքականությունը կրկնել է Արցախում, շարունակում է  դա։ Այս երկու պետություններն ասում են՝ մենք մի ազգ ենք, երկու պետություն»,- ասաց Վարդանյանը։

Նա բացատրեց նաև ինքնիշխանություն ինչ է նշանակում՝ սեփական տարածքի նկատմամբ վերահսկողություն ունենալ։

«Հիմա դուք ինքնիշխանությո՞ւն եք պահպանել։ Երևանից գնում ենք  հարավ՝ Ռուսաստանի դրոշ, Իրանի դրոշ, Ադրբեջանի դրոշ։ Ինչ ասում եմ՝ Սյունիքում։ Հեսա երևի ԱՄՆ-ի դրոշն էլ կբերեք ու բացականչում եք ինքնիշխանությունից։

Այդ ինքնիշխանությունն ինչ պոզով-պոչով կենդանի է, կնկարագրե՞ք»,- ասաց Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...