Ավինյանն անցել է բոլոր սահմանները. Գեղամ Մանուկյան

21 Մայիսի, 2026

«Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանն անդրադարձել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հյատարարությանը, թե որտեղ էր ՀՅԴ վերնախավը 44-օրյա պատերազմի սկզբին։

«Տիգրան Ավինյանը միայն սեպտեմբերի 28-ին է Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արձակուրդից վերադարձել, երեք օր շարունակ նա հյուրանոցի նկուղում է եղել, հետո արդեն որ կողմերն է եղել ռազմաճակատի՝ աևդեն էական չի, պարզապես Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարի տեղակալը, ով ամբողջ պատերազմի ընթացքում պարտավոր էր ապահովել թիկունքը, կազմակերպել թիկունքը, նյութատեխնիկական ապահովում, սննդի ապահովում իրականացրեր, ավելի շատ տեսախցիկների առաջ Արցախում նկարվում էր, քան իր բուն գործով էր զբաղվում։

Նա պետք է նստեր Հանրապետության հրապարակի կառավարության շենքում, 24 ժամ աշխատեր, իր պարտականությունները կատարեր և ոչ թե տեսախցիկների առաջ երևար, որ հիմա էլ հոխորտան, թե ինչի եք ողջ մնացել։

Ի դեպ, որևէ իմաստալից բացատրություն չգտնելով իր գործողություններին, Տիգրան (01:30) Ավինյանն անցել է բոլոր սահմանները, թե ուր էր դաշնակցության վերնախավը պատերազմի ժամանակը։ Դաշնակցության վերնախավը պատերազմի ժամանակ՝ սեպտեմբեր 27-ի առավոտյան արդեն ժամը 8:00-ին կազմակերպական գործի մեջ էր։ Հարյուրավոր կամավորներ դաշնակցական արդեն շարված էին Արամ Մանուկյանի արձանի մոտ և արդեն գիշերը առաջնագծում էին։ Առաջնագծում էր, օրինակ, Գեղամ Մուշեղյան, դաշնակցության Երևանի կառույցի ղեկավար, առաջնագծում էին դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի անդամները, օրինակ, բժիշկ Տարոն Տոնոյանը։

Մի օր պարզվելու է, թե Հայաստանի իշխանությունները ինչպես տապալեցին 44-օրյա պատերազմում իրական համահայաստանյան, համահայկական կազմակերպման մոբիլիզացիան»,-ասաց Մանուկյանը։

Նմանատիպ նյութեր

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական...

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից։ Ներկայումս զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ...

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։ Սրբազան...

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։ «Օրինակ՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի հետ կապված,...

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։ Դարեր...