Ավինյանի որոշմամբ լուծարվել է Պատանի հանդիսատեսի թատրոնում ռեժիսորի հաստիքը

10 Դեկտեմբերի, 2025

Պատանի հանդիսատեսի թատրոնի ռեժիսոր Դավիթ Հարությունյանը հայտնում է, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ լուծարվել է ռեժիսորի հաստիքը և իր ստեղծագործական գործունեությունն այդ թատրոնում համարվում է ավարտված։

«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ (ցածրիկ էշելոններում խլվլացող, բայց փոխարենը՝ «բարձր թատերական գիտելիքների ու ճաշակի տեր» չինովնիկների հուշումով) Պատանի հանդիսատեսի թատրոնում լուծարվել է ռեժիսորի հաստիքը, համաձայն որի, իմ ստեղծագործական գործունեությունն այդ թատրոնում համարվում է ավարտված։

Անհերքելի պատմություն և անջնջելի փաստեր են իմ հեղինակած մի շարք ներկայացումները՝ իրականացված ինչպես Երևանի ՊՀԹ-ում, այնպես էլ մայրաքաղաքի, հանրապետության ու սփյուռքի մի շարք այլ թատրոններում (Գ.Սունդուկյանի անվ. թատրոն, Մետրո թատրոն, Հալեպի հայկական թատրոն, Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոն, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվ. դրամատիկական թատրոն, Գորիսի Վ. Վաղարշյանի անվ. դրամատիկական թատրոն), նաև թատերականացված միջոցառումներն ու անտրեպրիզային ներկայացումները։

Անդրադառնամ ընդամենը իմ մի քանի աշխատանքների, որտեղ ազգային թատերական որոնումների ծնունդ են` 17 տարի հանդիսատեսին ուղեկցող Վ. Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը», Րաֆֆու «Խենթը», Երևանի 2800-ամյակին նվիրված Էմմա Րաֆֆիի (Մարիամ Մանուկյան) «Իուարշայի սուրը», 2017 թ. Գ. Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոնում բեմադրած «Արծվաբույն» հերոսապատումը (պիեսի հեղինակ՝ Հրաչ Բեգլարյան), համաշխարհային դասական դրամատուրգիայի հանրահայտ ստեղծագործություններից մեկի` Թ. Ուիլյամսի «Կատուն շիկացած տանիքին» պիեսի յուրովի մոտեցմամբ արված բեմադրությունը և մի շարք այլ ներկայացումներ։

Վերոնշյալ ներկայացումները տարիներ շարունակ կրթել ու դաստիարակել են տասնյակ հազարավոր դպրոցականների և երիտասարդների»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Հայաստանում նախընտրական արշավը եղել է ծայրահեղ ծանր և բևեռացված. ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավար

Հայաստանում նախընտրական արշավը եղել է ծայրահեղ ծանր և բևեռացված. ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավար

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտյեն հայտարարել է, որ Հայաստանում ընտրական գործընթացն ուղեկցվել է լուրջ խնդիրներով, որոնք կապված են եղել ինչպես արտաքին ճնշումների, այնպես էլ ընտրական համակարգի ներքին...

Կինը կանգառում պայուսակ է մոռացել, որտեղ եղել է 2.3 մլն դրամ և ոսկեղեն. մեկ այլ քաղաքացի գտել է ու վերադարձրել

Կինը կանգառում պայուսակ է մոռացել, որտեղ եղել է 2.3 մլն դրամ և ոսկեղեն. մեկ այլ քաղաքացի գտել է ու վերադարձրել

Սեպտեմբերի 15-ին, Երևանում, ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 59-ամյա Լորետա Բ.-ն և հայտնել, որ ժամը 11:20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա 20...

Ձեր ներողությունն ավելի վատն էր, քան ուղղակի լռելը. քաղաքագետը՝ Հ1-ին

Ձեր ներողությունն ավելի վատն էր, քան ուղղակի լռելը. քաղաքագետը՝ Հ1-ին

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջին ալիք, ձեր ներողությունն ավելի վատն էր, քան ուղղակի լռելը։ Հանրայինը նոր հիմնադրված հեռուստաընկերություն չի, որպեսզի չունենա առանձին ընթացակարգեր, եթերային պատասխանատուներ, համապատասխան օրերի ու ամսաթվերի...

«Ի դեպ»․ Ղազախստանում պատժում են, Հայաստանում՝ պարգևատրում

«Ի դեպ»․ Ղազախստանում պատժում են, Հայաստանում՝ պարգևատրում

Ի դեպ, Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարին՝ Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ 14 զինծառայողների զոհվելուց հետո։ Աշխարհում ձևավորված պրակտիկա է որևէ երկրում ողբերգությունից հետո քաղաքական պատասխանատվության ստանձնումը։ Սակայն ի՞նչ ենք...

ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանի ՀԳԱ ինդեքսը նախորդ տարվա համեմատ չի աճել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանի ՀԳԱ ինդեքսը նախորդ տարվա համեմատ չի աճել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված Համաշխարհային գենդերային անհավասարության 2026թ.-ի զեկույցը։ Այսպես. Հայաստանի գենդերային անհավասարության (ՀԳԱ) ինդեքսը 73.1% է և նախորդ տարվա համեմատ չի փոխվել։ Ինդեքսի համաշխարհային...