Ավինյանի եկամուտներն աճել են. քանի՞ միլիոն է հայտարարագրել

16 Մայիսի, 2026

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարագրել է մեկ բնակարան Կենտրոն վարչական շրջանում։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ տվյալները վերցված են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրից։

Հայտարարագրում նշված է նաև 2021 թվականի արտադրության VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 2022 թվականին։

Ֆինանսական միջոցների մասով՝ 2025 թվականի սկզբին Ավինյանը ունեցել է 13 միլիոն 711 հազար 998 դրամ, իսկ տարվա վերջում՝ 5 միլիոն 858 հազար 209 դրամ։

Նա հայտարարագրել է նաև 3 կրիպտոարժույթ՝ ADA Cardano, Ethereum և Bitcoin։

Նույն տարվա ընթացքում կանխիկ միջոցները սկզբում կազմել են 24 միլիոն 430 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 20 միլիոն 887 հազար 335 դրամ։

Այլ եկամուտների մասով Ավինյանը հայտարարագրել է ընդհանուր 57 միլիոն 671 հազար 356 դրամ, որի մի մասը Երևանի քաղաքապետարանից ստացած աշխատավարձն է, իսկ մյուս մասը՝ այլ եկամուտներ, այդ թվում՝ Poolin-ից։ Նախորդ տարվա համեմատ նրա եկամուտները աճել են․ 2024-ին դրանք կազմել են 54 միլիոն 624 հազար 109 դրամ։

Ավինյանի կինը՝ Մարիամ Պահլավունին, ունի մասնակցություն երկու ընկերություններում՝ «Բարուր» ՍՊԸ-ում՝ 100 տոկոս, և «Լավ փրոդաքթս»-ում՝ 34 տոկոս։

Տիգրան Ավինյանը նաև Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է, ինչպես նաև «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։

Նա նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է և այս օրերին ակտիվորեն մասնակցում է քարոզարշավին՝ շրջելով Երևանի վարչական շրջաններով։

Նմանատիպ նյութեր

Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն․ «Ժողովուրդ»

Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունների մշակութային քաղաքականությունը վերջին տարիներին ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Մի կողմից՝ պետական հաստատություններում Արցախի հիշատակումը, խորհրդանիշների ցուցադրումը կամ նրա մշակութային...

Ոմանք ուրախ են, ոմանք՝ հիասթափված. «Հրապարակ»

Ոմանք ուրախ են, ոմանք՝ հիասթափված. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթ-ը գրում է. «Պետական շարքային ծառայողները հերթական հիասթափությունն են ապրել իշխանության կողմից օգտագործվելու եւ չվարձատրվելու կապակցությամբ։ Մեզ ասացին, որ հունիսի 7-ի ընտրություններից առաջ պետական ծառայողների մեծ մասին պարտադրել են լծվել իշխանության...

Հեղափոխությունից հետո ինչպես փոխվեց Արմեն Գրիգորյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»

Հեղափոխությունից հետո ինչպես փոխվեց Արմեն Գրիգորյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ուշադրության կենտրոնում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն է։ Փորձել ենք պարզել, թե ինչպես է փոխվել Գրիգորյանի ունեցվածքը իշխանության գալուց հետո։ Եթե 2018 թվականին պաշտոնը ստանձնելիս նա...

Կրակոցներ են հնչել Լոռու մարզում․ վիրավոր կա

Կրակոցներ են հնչել Լոռու մարզում․ վիրավոր կա

Այսօր՝ հուլիսի 16-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային...

Թրամփն ապացուցել է, որ մենք կարող ենք հարվшծել Իրանին ցանկացած պահի. Սպիտակ տան խոսնակ

Թրամփն ապացուցել է, որ մենք կարող ենք հարվшծել Իրանին ցանկացած պահի. Սպիտակ տան խոսնակ

Իրանը շարունակում է բանակցությունները Միացյալ Նահանգների հետ և հայտարարել է մեզ հետ համաձայնության գալու իր ցանկության մասին, քանի որ կրում է ավերիչ հարվածներ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը։ «Իրանի դեմ վերջին հարվածները պայմանավորված են Իրանի...