Ավարտվել է Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի ուղղափառ եկեղեցու պատրիարքի այցը Մայր Աթոռ

23 Ապրիլի, 2026

Ապրիլի 23-ին ավարտվեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ի եղբայրական այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց միասնական աղոթք և հրաժեշտի արարողություն։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Պատրիարքի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նկատեց որպես զորակցություն հայ ժողովրդին՝ արձանագրելով, որ հոգևոր պետերի նմանօրինակ փոխայցելությունները մեծապես նպաստում են երկու Քույր Եկեղեցիների փոխհարաբերությունների առավել սերտացմանն ու արդյունավոր գործակցությանը, ինչը աշխարհի փոթորկայույզ այս ժամանակաշրջանում առավել քան կարևոր է։

Իր հերթին Ասորի Ուղղափառ Եկեղեցու Հովվապետը խորին երախտագիտություն հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ դարեր շարունակ երկու Քույր Եկեղեցիները միասին անցել են նահատակության ու փորձությունների միջով, և այսօր ևս, Մերձավոր Արևելքի ու Հայաստանի համար այս դժվարին օրերին, իրենց միասնականությունն ու աղոթքը զորակցության կենդանի վկայություն են երկու ժողովուրդների համար։

Խոսքի ավարտին Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Պատրիարքը աղոթք առաքեց առ Բարձրյալն Աստված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառության, հայ ժողովրդի խաղաղ ու բարօր կյանքի համար։

Նմանատիպ նյութեր

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է․ Հակոբ Կուրեղյան

  «Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Միանշանակ, դատական ակտը ստանալուց հետո այն կբողոքարկվի։ Խոստացել են, որ դատական ակտը շուտ կտրամադրեն, և կփորձենք վերաքննության կարգով հասնել արդյունքի: Ըստ էության՝...

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մենք պատրաստ ենք։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ»,- գրել է...

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատարանը հրապարակում է Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ որոշումը

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում քննվել է հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Այս պահին հրապարակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի...