Ավարտեցի Էրդողանի՝ «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը․ Աննա Հակոբյան

4 Հոկտեմբերի, 2025

Ավարտեցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գիրքը։ Այն կարդում էի իմ գիտական գրքերին զուգահեռ, դա էր պատճառը, որ մի քիչ երկար տեւեց։ Այս մասին գրել է Աննա Հակոբյանը։
«Վստահ եմ՝ Հայաստանում մասնագետները հրատարակվելուց անմիջպես հետո կարդացած կլինեն այն, իսկ նրանց, ում հետաքրքրությունների շրջանակից դուրս է միջազգային հարաբերությունների մասին գիրքը, բայց շատ կուզեն իմանալ, թե ինչ է գրել մեր հարեւան երկրի նախագահը, ասեմ.
Գիրքը ՄԱԿ-ի կառուցվածքը փոխելու, Անվտանգության Խորհուրդի մշտական անդամների իրավունքները վերանայելու, կազմակերպությանը մեր ժամանակների մարտահրավերներին արձագանքելու իրական գործիքակազմով օժտելու մասին է։
Ըստ հեղինակի, աշխարհը չի կարող մնալ ՄԱԿ ԱԽ մշտական հինգ անդամների քմահաճույքին, «The world is bigger than five»:
Գրքում կան նաեւ տվյալներ մարդկության վիճակի մասին, օրինակ որ աշխարհում 820 միլիոն մարդ սովահարության պայմաններում է ապրում, 260 միլիոն միգրանտ կա, ավելի քան 80 միլիոն բռնի տեղահանված, մոտ 25 միլիոն փախստական։
Գրքի վերնագիրն է՝ «A fairer world is possible». Ավելի արդար աշխարհ հնարավոր է»,-գրել է նա։
Չնայած նրան, որ Փաշինյանի կինը փորձել է ներկայացնել, թե ինչ է գրված գրքում, մի շարք օգտատերեր վատ մեկնաբանություններ են թողել նրա գրառման տակ։ Ստորև ներկայացնում ենք մի քանիսը․

 

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ |Գագիկ Խաչատրյանի փաստաբանների հրատապ մամուլի ասուլիսը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ |Գագիկ Խաչատրյանի փաստաբանների հրատապ մամուլի ասուլիսը

Հրատապ մամուլի ասուլիսով են հանդես գալիս ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանները։ Նրանք կանդրադառնան մինչև լուսաբաց շարունակված՝ կալանքի հարցով դատական նիստին, Գագիկ Խաչատրյանի նկատմամբ, պաշտպանների գնահատմամբ, շարունակվող խոշտանգմանը, ինչպես նաև...

Տիգրան Մխիթարյանը որոնվում է որպես անհետ կորած

Տիգրան Մխիթարյանը որոնվում է որպես անհետ կորած

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1994 թ. ծնված Տիգրան  Մխիթարյանը։ ՆԳՆ ոստիկանությունը Տիգրան Մխիթարյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում է դիմել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի կամ մոտակա...

Փաշինյանի և Պուտինի հանդիպման արդյունքները Հայաստանի համար հուսադրող չեն. ռուս փորձագետ

Փաշինյանի և Պուտինի հանդիպման արդյունքները Հայաստանի համար հուսադրող չեն. ռուս փորձագետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքները Հայաստանի համար հուսադրող չեն։ Այս մասին NEWS.am-ի փոխանցմամբ՝  հայտարարել է ռուս պատմաբան, հրատարակիչ և հասարակական գործիչ Մոդեստ Կոլերովը՝ մեկնաբանելով Պուտինի և...

Արցախ. մեր գողացված ուրախություն ու գողացված պատիվ. Բագրատ սրբազան

Արցախ. մեր գողացված ուրախություն ու գողացված պատիվ. Բագրատ սրբազան

Արցախ, իմ հոգի, իմ սիրտ, իմ կյանք, իմ գերված Հայրենիք....Մեր գողացված ուրախություն ու գողացված պատիվ... Կարոտում եմ քեզ ու խեղդվում այդ կարոտից... «ուր արդարությունն էր բնակվում, իսկ այժմ՝ մարդասպանները»… քանզի մեր «իշխաններն ապստամբներ են և գողերին գողակից, կաշառք...

Օրենքի խստությունը չի նշանակում մարդու նկատմամբ դաժանություն.  Լիլիթ Գալստյան

Օրենքի խստությունը չի նշանակում մարդու նկատմամբ դաժանություն. Լիլիթ Գալստյան

Համացանցում Գագիկ Խաչատրյանի ձերբակալման, դատարան պատգարակով տեղափոխման և այդ գործընթացը պատկերող տեսանյութերն ու լուսանկարները ՀՀ քաղաքացու նկատմամբ խոշտանգման, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վկայություններ են։ Առերևույթ ծանր առողջական...