Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ»

23 Ապրիլի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ ընտրական ցուցակի 34-րդ համար Լևոն Լևոնյանը աչքի է ընկնում ոչ միայն իր պաշտոնական առաջխաղացմամբ, այլև կուսակցական ակտիվությամբ։ Նա «ուրախ ավտոբուսի» ակտիվ անդամներից է և ներկա է գրեթե բոլոր քարոզարշավներին՝ ցուցադրելով բարձր ներգրավվածություն կուսակցական գործընթացներում։

Լևոնյանի կենսագրական տվյալները վկայում են բավական արագ կարիերայի աճի մասին։ 2025 թվականի մայիսի 19-ին ՀՀ վարչապետի N422-Ա որոշմամբ նա նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ Մինչ այդ՝ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։

2023-2024 թվականներին աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական, իսկ 2022-2023 թվականներին՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի խորհրդական։ 2022 թվականի հոկտեմբերի 29-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամ։ Նույն թվականին եղել է նաև «8033» շտապօգնության ծառայության տնտեսական գծով պատասխանատու։ 2021-2022 թվականներին աշխատել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում՝ որպես ներքին ընթացակարգերի պատասխանատու։ Ավելի վաղ՝ 2019-2020 թվականներին զբաղեցրել է խորհրդատուի պաշտոն ՀՀ առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչությունում, իսկ 2020 թվականին համակարգել է նախարարության կողմից ստեղծված շտապօգնության ծառայությունը՝ կապված Արցախից վիրավորների հոսպիտալացման և տարհանման գործընթացների հետ։ 2019 թվականին էլ եղել է Ազգային ժողովի պատգամավորի օգնական։

Հայտարարագրերը՝ թվերով

«Ժողովուրդ օրաթերթը» ուսումնասիրեց և պարզեց, որ Լևոն Լևոնյանի 2024 թվականի հայտարարագիրը ցույց է տալիս բավական ընդգրկուն ֆինանսական պատկեր։ Նա Երևանի ավագանու անդամ է դարձել 2024 թվականի մարտի 29-ին։ Հայտարարագրել է 90 օր և ավել տիրապետմամբ Աջափնյակ վարչական շրջանում գտնվող բնակարան։ Տրանսպորտային միջոցներից ունի 2016 թվականի TOYOTA, ձեռք բերված 2020 թվականին։

Հատկանշական է, որ նա հայտարարագրել է 23,985,000 դրամի փոխառություն «ԱԿԲԱ բանկից», իսկ տարվա ընթացքում ստացել է նաև 20,387,250 դրամ վարկ։

Բանկային հաշիվներում ունեցել է 481,326 դրամ, Իդրամ հաշվին՝ 7,500 դրամ, ինչպես նաև 1.3 ETH կրիպտոարժույթ։

Կանխիկ միջոցները կազմել են 5500 դոլար, 500 եվրո և 2,050,000 դրամ։

Տարվա եկամուտները ձևավորվել են տարբեր աղբյուրներից՝
• Երևանի քաղաքապետարան՝ 900,000 դրամ,
• ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ 4,228,839 դրամ,
• ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ՝ 862,211 դրամ,
• եկամտային հարկի վերադարձ՝ 241,296 դրամ։

Ընդհանուր եկամուտները կազմել են 26,619,596 դրամ, մինչդեռ վարկերի մնացորդը տարվա վերջում կազմել է 20,378,500 դրամ։

2023 թվական

«Ժողովուրդ օրաթերթը» ուսումնասիրեց և պարզեց, որ 2023 թվականին Լևոնյանի ֆինանսական պատկերը նույնպես ակտիվ է եղել։ Նա զբաղեցրել է միաժամանակ մի քանի պաշտոն՝ Ազգային ժողովի աշխատակազմում և Երևանի քաղաքապետարանում։

Բանկային հաշիվներում ունեցել է 1,289,984 դրամ, դրամապանակում՝ 82 դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել են 6150 դոլար, 700 եվրո և 2,750,000 դրամ։

Տարվա եկամուտները կազմել են ընդհանուր 4,973,727 դրամ, այդ թվում՝
• Ազգային ժողովի աշխատակազմից՝ 4,229,498 դրամ,
• Երևանի քաղաքապետարանից՝ 150,000 դրամ,
• «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ից՝ 194,229 դրամ։

Ստացել է նաև 400,000 դրամ վարկ, որի մնացորդը տարվա վերջում կազմել է 264,000 դրամ։

«Ժողովուրդ օրաթերթը» ամփոփելով Լևոն Լևոնյանի հայտարարագրերը՝ արձանագրեց, որ նա համեմատաբար կարճ ժամանակահատվածում հետհեղափոխական Հայաստանում մի շարք պետական պաշտոններ է զբաղեցրել։ Նրա եկամուտները կտրուկ աճել են հեղափոխությունից հետո, ինչպես մյուս բոլորը քպ-ականները»։

Նմանատիպ նյութեր

«Մարդիկ շարունակում են քվեարկել, բայց նրանց ընտրությունը դառնում է ձևական»․ Լևոն Քոչարյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

«Մարդիկ շարունակում են քվեարկել, բայց նրանց ընտրությունը դառնում է ձևական»․ Լևոն Քոչարյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթը ԵԽԽՎ-ում՝ մեդիա բազմակարծության և անկախության մասին. «Լրատվամիջոցների բազմակարծությունը ժողովրդավարության պարզապես զարդը չէ։ Այն այն հիմնական մեխանիզմն է, որի միջոցով քաղաքացին իշխանությունից պահանջում է...

Այս գործընթացը կշարունակվի, քանի դեռ Հայաստանը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել․ Սերգեյ Շահվերդյան 

«Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի էքսպանսիոնիստական քաղաքականությունը մշակութային ժառանգության վերաբերյալ վաղ թե ուշ տարածվելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ մշակութային ժառանգության վրա։ Դրա դրսևորումը վերջերս արդեն տեսանք, երբ...

Հենց տեսնենք, որ մենք ենք սանկցիայի տակ ընկնում, ինչ-որ որոշում կկայացնենք․ Նիկոլ Փաշինյան 

  «Մենք պատժամիջոցների փաթեթը ուսումնասիրում ենք և, գիտեք, մենք մեր բոլոր գործընկերների հետ շատ թափանցիկ ենք։ Մենք ասում ենք՝ հատկապես մեր բարեկամ երկրների պարագայում, մենք մաքսիմալ ամեն ինչ կանենք, որպեսզի լինենք բարեկամական, բայց մի...

Հայ Եկեղեցու առջև ծառացած ցանկացած իրական խնդիր պետք է լուծվի Եկեղեցու կանոնական կարգի պահպանման միջոցով. Ռումինիայի հայոց թեմ

Հայ Եկեղեցու առջև ծառացած ցանկացած իրական խնդիր պետք է լուծվի Եկեղեցու կանոնական կարգի պահպանման միջոցով. Ռումինիայի հայոց թեմ

Ռումինիայի հայոց թեմը Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ արշավի շրջանակներում ՀՀ կառավարության հրապարակած զեկույցի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել։ «Աշխարհում առաջին քրիստոնյա երկրի գործող իշխանությունը վտանգում է ընդհանրական եկեղեցին 2026 թվականի սեպտեմբերի...