Մայիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում կգտնվեն Հունգարիայի և Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարներ Պետեր Սիյարտոն և Ֆիլիպ Իվանովիչը։
Նախարարներ Սիյարտոն և Իվանովիչը «Երևանյան երկխոսություն» ֆորումի շրջանակներում կմասնակցնեն պանելային քննարկման:
Ծրագրված է նաև հանդիպումներ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: