Ես նույնպես միանում եմ պարոն Աղաջանյանի կոչին, չորս ամիս դիմացեք և վերջնականապես փակեք մեր պատմության այս ամոթալի էջը ուղարկելով պատմության արխիվ: Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Եվ քանի որ պարոն Աղաջանյանի մոտ նստեց պարոն Եղոյանը։ Ափսոս, պարոն Եղոյան, որ հինգ տարի առաջ չլսեցին ձեզ, որ աշխարհը ցուրտ է և խաբուսիգ է և իրոք պետք էր նավարկել, որ տեկտոնական սալերի արանքում չհայտնվենք, որովհետև հինգ տարի առաջ այս օրը դեռ փետրվարի 10-ն էր, իսկ այդ ձեր զգուշացումից մի քանի ամիս հետո ադրբեջանցիները ներխուժեցին Հայաստան Սոթքի և Խոզնավարի հատվածում և մինչև հիմա այնտեղ վեր ընկած են, իսկ 22 թվականին ներխուժեցին Ջերմուկ, ճիշտ է գլխավոր շտաբի պետն ասում էր՝ հեսա կփակենք, սոված կմնան, ինչքան կարող են խոտ արածեն, կգնան տուն, մինչև հիմա այնտեղ վեր ընկած են։ Այ որ ձեզ լսեին, այդպիսի բան չէր լինի»,- ասաց նա
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցեր, այդ թվում՝...
«Չափազանց երկար ժամանակ մենք Ռուսաստանի հետ երկխոսության վարումը փոխանցել ենք ուրիշներին, ինչը, իմ կարծիքով, անպատասխանատու է», - հայտարարել է Ֆինլանդիայի նախագահը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին: Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կոչ է արել Եվրամիության երկրների...
Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը հայտարարել է հրաժարականի մասին։ Որոշումը հաջորդել է պետական երկաթուղային ծրագրի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալին և ընդդիմության՝ նրա հրաժարականի պահանջին։ Նախագահը հերքել է մեղադրանքները, բայց նոյեմբերի 17-ին հայտարարել է...
Տեղի է ունենում ԱԺ հերթական քառօրյան։ Օրակարգում 13 հարց է։ Բոլորը կքննարկվեն առաջին ընթերցմամբ։ Պատգամավորները քննարկում են 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...