Աշխարհահռչակ փաստաբանը չասաց, թե Հայաստանում ում հետ է հանդիպել՝ նրանց անվտանգությունից ելնելով

12 Օգոստոսի, 2025

«Ո՞ւմ հետ եք հանդիպել և ի՞նչ ծրագրեր ունեք»,- լրագրողները հարցրին Հայաստան այցելած աշխարհահռչակ իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամին։

Պատասխանեց․ «Հաշվի առնելով հարձակման քաղաքական բնույթը, ես այստեղ չեմ քննարկի, թե ում եմ հանդիպում՝ վրեժխնդրության մտավախությունից ելնելով։ 

Իմ բախտը բերել է այնքանով, որ ես ունեմ ամերիկյան անձնագիր, բայց շատ մարդիկ, ում ես այցելում եմ, չունեն անվտանգություն։ Եվ երբ կառավարությունն իրեն պահում է օրենքից դուրս, չկա անվտանգություն»։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Ամստերդամը Հայաստան է ժամանել օգոստոսի 11-ին։ Հրատապ այցը կապված է Հայ Առաքելական Եկեղեցու վրա ճնշումների, սրբազանների, գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման հետ։

Օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել էր․ «Իմ գլխավոր առաքելությունն է Հայաստանում պաշտպանել եկեղեցին, պաշտպանել այն մարդկանց՝ եկեղեցու զավակներին, Քրիստոսի զավակներին, ովքեր ապօրինաբար ազատությունից զրկվել են։ Երբ մարդիկ հվատացյալ են և սիրում են իրենց եկեղեցին, իրենց երկիրը, ինչպիսին պարոն Կարապետյանն է, սակայն նրանց բիզնեսներն ապօրինաբար ռեյդի են ենթարկվել, ուրեմն ինչ-որ բն այնպես չէ։

Անհրաժեշտության կա երկխոսության կառավարության և եկեղեցու միջև։ Հույս ունեմ, որ կսկսվի այդ երկխոսությունը, հույս ունեմ, որ այդ մեղադրանքները կկարճվեն և որ գործընթացի արդյունքում եկեղեցին կլինի պաշտպանված։

Եկեղեցին Հայաստանում առանցքային նշանակություն ունի լեզվի համար, կրոնի համար և նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի քրիստոնյաների, այլ ամբողջ աշխարհի քրիստոնյաների համար։ Հավատացյալ բոլոր մարդիկ պարտավոր են պաշտպանել եկեղեցին Հայաստանում»։

Հարցին, թե չի՞ վախենում իր նկատմամբ հնարավոր ճնշումներից, պատասխանել էր

«Ես սովոր եմ տարբեր երկրների կառավարությունների ճնշմանը։ Ռուսաստանում ինձ ձերբակալել են, ինձ արգելել են մուտք գործել յոթ երկիր, արդեն 50 տարի է՝ զբաղվում եմ այս աշխատանքով։ Պարզ է, որ կարող է լինել ճնշում, բայց որպեսզի այդ ճնշումը հասնի իր նպատակին, պետք է լինի մեկը, ով կենթարկվի այդ ճնշմանը։ Մենք՝ պաշտպանելով իրավունքները, չենք ճկվում»։

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։

Նմանատիպ նյութեր

Խոշոր հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Խոշոր հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Օգոստոսի 26-ին՝ ժամը 21։20-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։...

Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին 

«Այս դեպքը վերաբերում է դեռևս 2018 թվականին բացահայտված տվյալներին։ Պատկերացրեք՝ ընդհանրապես խափանման միջոցը, առավել ևս կալանքը՝ որպես խափանման միջոց, վերաբերում է ինտենսիվ մի իրավիճակի՝ քրեական վարույթի։ Եթե ես արդեն իսկ ձեզ ասում եմ, որ...

Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան 

«Արդարադատության շատ ակնկալիքներ չկան։ Իհարկե, միշտ գալիս ես դատարան, ակնկալիքը այն է, որ կիրականացնի արդարադատություն, ճնշումներին չի տրվի, բայց մեծ հաշվով արդեն ութ տարվա ընթացքում տեսնում ենք ընդհանուր պատկերը, ու առանձնապես դրական...

ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ

ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կհակասի իր ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Մենք համոզված ենք, որ նման ագրեսիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին»,-նշել են ՌԴ...

Այնքան են լկտիացել, որ ԱԺ ամբիոնից են նման հայտարարություններ հնչեցնում․ Գրիգորյանը՝ ՔՊ-ականների մասին 

  «Քանի որ հրամանը իջեցված է, հնարավորինս արագ փորձելու են ժամկետների մեջ տեղավորվել, որպեսզի բավարարեն Նիկոլ Փաշինյանի այս բոլոր կրքերը՝ բոլորին նստացնելու, պատվերները պետք է իրականացնեն։ Դա ակնհայտ է։ Այսօր քաղաքական մեծամասնության...