Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ»

25 Հունիսի, 2026

Երեկ  տեղեկացրել ենք, որ գործարար և քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի նախկին կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, իրավապահ մարմիններին բողոք է ներկայացրել՝ պնդելով, թե ամուսնության տարիներին պարբերաբար ենթարկվել է բռնության Տիգրան Արզաքանցյանի կողմից:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ի հետ զրույցում Տիգրան Արզաքանցյանը հերքել էր իրավապահների կողմից որևէ ընթացակարգ իրականացնելու մասին տեղեկությունները՝ նշելով, որ Զեյթունի ոստիկանության բաժնում ներկայացված դիմումին ընթացք չի տրվել ապացույցների բացակայության պատճառով և թեման, ըստ նրա, փակված է: Ավելին, հորդորում էր իր ընտանեկան հարցերի մեջ չմտնել:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ իրականում իրավիճակը բոլորովին այլ ընթացք է ստացել։ Մեր տեղեկություններով՝ ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեն օրեր առաջ քրեական վարույթ է նախաձեռնել և սկսել է հանգամանքների քննությունը։

Այսինքն՝ իրավապահները ոչ թե անտեսել են ներկայացված հաղորդումը, այլ հակառակը՝ այն համարել են բավարար հիմք՝ նախնական քննություն սկսելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում Տիգրան Արզաքանցյանը պետք է հրավիրվի քննչական մարմին՝ պարզաբանումներ ներկայացնելու համար։ Քննությունը պետք է պարզի՝ արդյոք նախկին կնոջ կողմից ներկայացված բռնության վերաբերյալ պնդումները համապատասխանում են իրականությանը, թե այդ ճանապարհով ինչ որ բան է Ռոտենբերգն ուզում նախկին ամուսնուց:
Սակայն պարզաբանման այս գործընթացը, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, կարող է որոշակի ժամանակ ձգվել, քանի որ Արզաքանցյանը ներկայումս գտնվում է Հայաստանից դուրս։

Նկատենք, որ թե՛ Տիգրան Արզաքանցյանը, թե՛ Նատալյա Ռոտենբերգը հանրությանը հայտնի անձինք են, ինչի պատճառով նրանց շուրջ զարգացող իրադարձությունները հանրային հետաքրքրության առարկա են դարձել։ Բայց միևնույն ժամանակ պետական մարմինները. ՀՀ ՆԳՆ-ն և Քննչական կոմիտեն հրաժարվում են հրապարակել որևէ մանրամասն այս դեպքի մասին՝ հղում անելով անձնական տվյալների պաշտպանության և նախաքննության գաղտնիության պահանջներին։

Նշենք, որ հրապարակված տեղեկությունները հիմնված են կողմերի հայտարարությունների և «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների հաղորդած տվյալների վրա։ Գործի շրջանակում որևէ անձի մեղավորությունը հաստատված չէ, և գործում է անմեղության կանխավարկածը՝ մինչև դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը։
Գուցե քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանին փորձում են լռեցնե՞լ նոր սկանդալով և վարույթներով»։

Նմանատիպ նյութեր

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվեց կալանք 2 ամիս ժամկետով։ Նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը՝ Սարգիս Դադոյանի նախագահությամբ։ Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը (նախագահությամբ դատավոր Ս....

Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր,...

Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում...

Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Խամոյան

«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ...

Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Գործող ռեժիմի դեմ պայքարող մարդկանց, խմբերի դեմ վրեժխնդրության հարցն է: Փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լռեցնել նման ճանապարհով: Պրոցեսը, իհարկե սպասելի...