Արթուր Չախոյանին ծեծի ենթարկած Նոր Նորքի նախկին ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ

14 Հուլիսի, 2025

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի և նախորդ օրը ակտիվիստի և ավագանու անդամի կողմից վարչական շրջանի աշխատակազմի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթների նախաքննությունը:

Նախաձեռնված երկու քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարը վարչական շրջանի շենքում անցկացվող հանրային լսումների ժամանակ, տեղեկանալով Ա.Չ.-ի՝ իր ընդունարանում գտնվելու և նրա մասնակցությամբ նախորդ օրը հեռախոսային խոսակցության ընթացքում փոխադարձ վիրավորական արտահայտություններ հնչեցնելու կապակցությամբ պարզաբանումներ ստանալու հարցի շուրջ առաջացած վիճաբանության մասին, դուրս է եկել աշխատասենյակից՝ Ա.Չ.-ին հարվածներ հասցնելու դիտավորությամբ միանալով ընդունարանում գտնվող վարչական շրջանի աշխատակազմի երեք աշխատակիցներին և Երևանի ավագանու անդամին: Վերջիններս, փոխլրացնելով միմյանց գործողությունները, խմբի կազմում մեկ միասնական դիտավորությամբ, ոտքերով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Ա.Չ.-ին, որի հետևանքով վերջինիս պատճառվել է միջին ծանրության վնաս:

Բացի այդ, 2025 թվականի ապրիլի 28-ին Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարը և Ա.Չ.-ն հեռախոսային խոսակցության ժամանակ միմյանց հասցեին հնչեցրել են վիրավորական և անպարկեշտ արտահայտություններ: Դրանից հետո, Ա.Չ.-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ՝ տարբեր լրատվամիջոցների համացանցի ուղիղ եթերի թողարկմամբ Երևան քաղաքի ավագանու անդամի հետ, ապրիլի 29-ին այցելել են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենք:

Վերջիններս վարչական շենքում իրենց կողմից նախապես հրավիրված տարբեր լրատվամիջոցների տեսախցիկների առջև հասարակության՝ լրագրողների, վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների, շենքում գտնվող այլ անձանց և տեսանյութը դիտողների նկատմամբ անհարգալից, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով, շենքի առաջին հարկի անցակետի մոտ փակցրել են վարչական շրջանի նախկին ղեկավարի լուսանկարները, միացրել վերջինիս հետ ունեցած հեռախոսային խոսակցության ընթացքում վիրավորական և անպարկեշտ արտահայտություններով ձայնագրությունը, որից հետո իրենց հետ նախապես վերցրած շշի մեջ առկա սպիտակ հեղուկը լցրել են նախկին ղեկավարի լուսանկարներին՝ խոչընդոտելով Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի բնականոն աշխատանքը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի, աշխատակազմի 3 աշխատակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), Հ.Ս.-ի նկատմամբ՝ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ), Ա.Չ.-ի և Մ.Մ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանությունը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Նմանատիպ նյութեր

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ։ «Նրանք նույնիսկ միջադեպեր են հորինում, պայթյուններ հրահրում և այլ ստոր գործողություններ իրականացնում, քանի որ այժմ Հորմուզի...

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...