Վարդան Ղուկասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը 2 հոդվածի մասով կդադարեցվի

30 Դեկտեմբերի, 2025

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը 2 հոդվածի մասով կդադարեցվի: Այս մասին հայտնում է փաստաբան Արամայիս Հայրապետյանը:

«ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով որոշում է կայացվել Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդումը դադարեցնել՝ մեղսագրված արարքը չկատարելու հիմքով»,- նշել է փաստաբանը:

Հայրապետյանը նաև հայտնել է, որ նույն այդ որոշմամբ որոշվել է նաև Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ մեղսագրված արարքը չկատարելու հիմքով։

Նմանատիպ նյութեր

Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ»

Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հունիսի 21-ին ՔՊ կուսակցության Իջեւանի տարածքային կառույցի անդամներն Իջեւանի «Քարվանասարա» ռեստորանում նշել են հունիսի 7-ի ընտրություններում ՔՊ-ի հաղթանակը։ Իջեւանի բնակչուհի Լիլիթ Խաչատրյանը հունիսի 22-ին Ֆեյսբուքի իր էջում կարճ տեսանյութ...

Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ»

Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը օգոստոսի 2-ից կլքի իր պաշտոնը։ Ինչպես հայտնի է, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների կողմից...

Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ»

Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հունիսի 7-ի գիշերը, ըստ ՔՊ-ական աղբյուրի, Փաշինյանը մի խումբ մերձավորների հետ արդյունքների հաշվարկին հետեւել է ոչ թե ՔՊ կենտրոնական գրասենյակից, այլ՝ կառավարական առանձնատնից։ Կեսգիշերն անց, երբ իրավիճակը դանդաղ բարդանում էր, Փաշինյանն ու...

ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ «Ժողովուրդ»

ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր ՍԴ-ն խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության հարցով կմտնի խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Բանն այն է, որ ՍԴ դատավորներն ունեին 15 օր ժամանակ՝...

Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան

Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության  պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ ««Մեզ պե՞տք էր Շուշին» և «Մեզ պե՞տք էր Ցեղասպանության ճանաչումը» ճանաչվել են քույր արտահայտություններ։ Այս տեմպով մոտենում ենք «Բայց մեզ պե՞տք է Հայաստանի Հանրապետությունը» հարցը հանրային դիսկուրս...