Արտահանող ձեռնարկությունները պետք է ստանան էական աջակցություն․ Արթուր Խաչատրյան 

24 Մայիսի, 2026

Եթե հրաշքով Արգիշտին ևս մեկ անգամ այս կողմերով անցներ, կասեր՝ բա ես սե՞նց պետության հիմք դրեցի, այս ո՞ւմ այս երկիրը վստահեցիք, որ հիմա վեր ա կենում ու ասում՝ մոռացեք անցյալը, մոռացեք պատմությունը, բան չասեք, որ թուրքերի դուրը չգա, վիզներդ կախ պահեք, թե չէ փորձանք ա։ Չնայած հիմնական և, թերևս, միակ փորձանքը հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, Էրեբունի համայնքում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Ուրբաթ օրը Գրիգորյան Աննայի հետ հանդիպեցինք շուրջ 20 օտարերկրյա լրագրողների՝ գերմանացի, ավստրիացի և շվեյցարացի։ Բնականաբար, իրենց հետաքրքրում էին Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները, առևտրատնտեսական կապերը։ Ասում են՝ իսկ Եվրոպայի հետ ի՞նչ։

Ասում եմ՝ իհարկե համաձայն ենք, իհարկե պետք է ընդլայնենք մեր տնտեսական հարաբերությունները։ Բայց հարցնում եմ՝ ձեզանից որևէ մեկը Գերմանիայում, Ավստրիայում կամ Շվեյցարիայում հայկական ապրանք գնե՞լ է։ Քար լռություն։

Լավ, ասում եմ՝ չեք գնել, գոնե ձեզանից որևէ մեկը Եվրոպայում որևէ խանութում կամ ցուցափեղկում հայկական ապրանք տեսե՞լ է։ Կրկին քար լռություն։

Որտեղի՞ց տեսնեն։ Ի՞նչ է Հայաստանը արտադրում, որ կարողանա վաճառել Եվրոպայում։

Բա ինչի՞ վրա է Նիկոլ Փաշինյանի այդ հրճվանքը, թե՝ «հեսա սահմանը բացվեց, հեսա թուրքերը թողնելու են, հեսա մեր ապրանքը գնալու է»։ Ի՞նչ է գնալու։ Հոլանդիայից բերած վարդը Հոլանդիա՞ է գնալու, թե՞ Թուրքիայից մաքսանենգ բերված լոլիկն է Թուրքիա գնալու։

Իր ստեղծած տնտեսությունը չարչիական տնտեսություն է՝ միայն առևտուր, ուրիշ ոչինչ։

Մենք, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, խոստանում ենք Հայաստանը դարձնել արդյունաբերական, ինժեներական, գիտելիքահենք պետություն՝ վերադարձնելով նախկին հզորությունն ու համբավը»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

ՌԴ Իվանովո քաղաքի հայ համայնքն աղուհացով է դիմավորում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջից։ Տեղաբնակ հայերի համար օրը տոնական է, քանի որ օծվելու է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին, որի...

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։ Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և...

Մոսկվայում չվերթներ են հետաձգվել

Մոսկվայում չվերթներ են հետաձգվել

Ուկրաինական ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով Մոսկվայի չորս օդանավակայաններում չեղարկվել է ավելի քան 200 չվերթ, ևս 200-ը՝ հետաձգվել, այդ թվում՝ դեպի Երևան։ Այս մասին հայտնել է ռուսական «Դոժդ» հեռուստաալիքը՝ հղում անելով Airports.Ru ագրեգատորի տվյալներին։ Նշվում է, որ...

Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին

Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին

Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։ Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունը հայտարարել է, որ երկրում «ժողովրդավարական գործընթացների վատթարացման պատճառով» այլևս չի ֆինանսավորում Վրաստանի կառավարությանը, սակայն...

Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը

Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը

Երևանի Մոսկովյան 31 հասցեում տեղադրվել է հայ մեծանուն բարերար, ծնունդով արցախցի Լևոն Հայրապետյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ։ Հուշատախտակի հեղինակը քանդակագործ Ալեքսան Բաբայանն է, որը և այն փակցնելու միջնորդություն էր...