Արշակ Սրբազանին տարել են նույն խուց, որ 3 սրբազանների զրույցները գաղտնալսեն. «Հրապարակ»

9 Դեկտեմբերի, 2025

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ 2018 թ․ մի անհեթեթ մեղադրանքով, որը 7 տարի ընթացք չէր ունեցել, դատարանը` դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, երկամսյա կալանք տվեց, եւ նրան տեղափոխեցին ԱԱԾ «պադվալ»` «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ: Եվ նա հայտնվեց այն խցում, որտեղ արդեն քանի ամիս է՝ ապրում են Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Արդեն հայտնի է, որ այս խցում գաղտնալսում են սրբազաններին եւ անգամ նրանց խոսակցություններից պատառիկներ արդեն կցել են քրեական վարույթներին, ինչը չլսված օրինախախտում է: Պարզ է, որ 3 սրբազանների զրույցներն ավելի «գայթակղիչ» կարող են լինել իշխանությունների համար: Իսկ կալանավորված չորրորդ եպիսկոպոսը՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, որը Վեհափառի քրոջ որդին է, գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում` Կլորներում, որը համարվում է ամենավատ բերդերից մեկը:

Նմանատիպ նյութեր

Իշխանությունը թաքցնում է ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ վիճակը. «Հրապարակ»

Իշխանությունը թաքցնում է ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ վիճակը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է, որ ադրբեջանցու կրակոցներից տուժած սյունեցի 38-ամյա կնոջ վիճակը բավականին ծանր է, իսկ պատկան գերատեսչություններն ու «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրինությունը դրա վերաբերյալ միտումնավոր լռում են։ Կինն արդեն մի քանի օր է այս հիվանդանոցում, նրան երեկ...

ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»

ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ բենզինի շուկայում առաջիկայում ֆինանսական լուրջ «ցնցումներ» են սպասվում։ Պետական եկամուտների կոմիտեն սկսել է լայնածավալ ուսումնասիրություններ, և նրա թիրախում են մի շարք տնտեսվարողներ։ ՊԵԿ-ը քննում է ոչ միայն բենզալցակայանների վերջնական...

Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ»

Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Սյունիքի մարզի զորամասերում արձանագրված ողբերգական դեպքերը կարող են կադրային հետևանքներ ունենալ Ռազմական ոստիկանությունում։ Քննարկվում է Սյունիքի մարզի ռազմական ոստիկանության ղեկավարի պաշտոնանկության հարցը։ Օրաթերթի աղբյուրների...

Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»

Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»

«Փաստ»-ը գրում է, որ ԵԽԽՎ պատվիրակ Դամիեն Կոտյեի զեկույցը, թեև մեղմ ձևակերպումներով, արձանագրում է վերջին ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահումներ, կաշառքի փորձեր ու ընդդիմության վրա ճնշումներ։ Նշվում է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի...