Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. «Հրապարակ»

12 Նոյեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը, որ 2024 թվականի օգոստոսին է նշանակվել, այնուամենայնիվ, տունդարձի ճանապարհին է։

Ինչպես հայտնի էր դեռ ամռանը, ՀՀ իշխանությունները որոշել են նրան փոխարինել, բայց նոր դեսպանի նշանակումն ուշացավ, ուստի Արսենյանը շարունակեց պաշտոնավարել: Սովորաբար դեսպանի հետկանչն իրականացվում է նորի նշանակմանը զուգահեռ:

Արսենյանի մտերիմներից տեղեկացանք, որ նա արդեն իրերն է հավաքում՝ մի հսկայական «օժիտ», որովհետեւ պետական գույքը չի օգտագործել, որոշ բան Հայաստանից է տարել կամ իր միջոցներով գնել, անգամ իր թանկարժեք «Բենթլին» է տարել Մոսկվա եւ հիմա այդ բոլորը պետք է հետ բերի Հայաստան։

Մենք գրել էինք, որ ՀՀ իշխանությունները որոշել են Մոսկվա գործուղել եվրոպական երկրներում դեսպան աշխատած, 2004-10 թթ․ ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցիչ 67-ամյա Սամվել Մկրտչյանին, որն ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմյանի քեռին է, բայց ռուսական կողմը ձգձգում է նրա ագրեմանը: Լուրեր կան անգամ, որ չեն հաստատելու:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկներն իրար ծեծել են․ տուժած կա

Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկներն իրար ծեծել են․ տուժած կա

Նոյեմբերի 3-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Տեղեկություններ են ստացվել, որ ժամը 15։50-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 14-ամյա Մ․ Հ․-ն և 15-ամյա Մ․ Դ․-ն Եղեգնաձոր քաղաքի Վայքի և Նարեկացու փողոցների խաչմերուկում ծագած...

Փաշինյանի շրջագայությունը շարունակվում է․ հիմա էլ Իռլանդիա է մեկնել

Փաշինյանի շրջագայությունը շարունակվում է․ հիմա էլ Իռլանդիա է մեկնել

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիայի Հանրապետություն: Վարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին: Այցի ընթացքում նախատեսված են նաև վարչապետի երկկողմ հանդիպումներն արտերկրի գործընկերների...

Չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը․ Գերասիմ Վարդանյան

Չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը․ Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը։ Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ իմ՝ ավագանու կազմում չլինելը առաջիկա քաղաքական պրոցեսներին իմ ավելի...

Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում նոր Սահմանադրության շուրջ իշխանության ծրագրերը թևակոխում են նոր փուլ։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն հաջորդ շաբաթ իշխանությունը նախատեսում է հանրայնացնել Սահմանադրության նախագիծը, որից հետո այն...

Տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի․ «Փաստ»

Տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երևանյան անվերջանալի խցանումների շուրջ հանրային լայն քննարկումների ֆոնին ակտիվացել են նաև վրացական սոցցանցերում դժգոհությունները՝ կապված Թբիլիսիում ուղևորահոսքի կառավարման լուրջ դժվարությունների հետ։ Դրա ապացույցն է երեկ տարածված լուսանկարը։...